Ի՞նչ գլոբալ զարգացումներ են սպասվում առաջիկայում. Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցը Facebook-ի իր էջում գրել է.

«Ի՞ՆՉ ԳԼՈԲԱԼ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Եկող ճգնաժամը, ի տարբերություն ցիկլային ճգնաժամերի, ունի մի դրական առանձնահատկություն, դա՝ ներդրողների մոտ դեռ չեն ձեւավորվել խիստ բացասական սպասումներ։

Սա պայմանավորված է երկու հանգամանքով՝ նախ, հասունացող ճգնաժամի դրդապատճառը համավարակն է՝ սպասվում է, որ համավարակը վերանալուն պես, համաշխարհային տնտեսությունը կանցնի վերականգնման։ Երկրորդ հանգամանքը՝ արված քայլերն ու տրված խոստումներն են։ Գումարային առումով, դրանք էականորեն գերազանցում են բոլոր սցենարներով համաշխարհային տնտեսության կանխատեսվող վնասները։

Մի քանի խոսք գլոբալ քաղաքականության հավանական տեղաշարժերի մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաեւ մեր զարգացման ընթացքի վրա։

Զարգացած պետություններում եւ միասնական խոշոր շուկաներում, առաջիկա տարիներին, ամենայն հավանականությամբ, հասունանալու են «տնտեսական էգոցենտրիզմի» խորացմանը նպաստող մոտեցումները։ Դրանք, որոշ առումով, արդեն սկիզբ են առել՝ «Ամերիկան նախ եւ առաջ» կարգախոսի ներքո։ Համավարակը, հավանաբար կխթանի այս գործընթացը, ներառելով այլ զարգացած խոշոր շուկաներ՝ առավել եւս, որ ստեղծվել է հարմար «ելման դրություն»։

Որո՞նք են դրան բնորոշ զարգացումները.

Ա) Անորինական միգրանտների թվի էական նվազեցում, վիզաների ռեժիմի խստացում,

Բ) Կապիտալի (ֆինանսական ու արտադրական) վերադարձի խթանում՝ զարգացող երկրներից ետ՝ դեպի զարգացած երկրներ,

Գ) Համաշխարհային շուկայում, արտադրական հումքատեսակների ու էներգակիրների գների հնարավորինս ցածր մակարդակի պահպանում՝ համաձայնեցված գլոբալ քաղաքականության արդյունքում,

Դ) Ներքին արտադրողների խթանման քաղաքականություն, ներմուծման ռեժիմի խստացում,

Ե) Զարգացող երկրներին տրամադրվող աջակցության էական կրճատում։

Կարելի է ենթադրել, որ տնտեսական ճնշումները՝ թե Ռուսաստանի, եւ թե արդեն նաեւ՝ Չինաստանի վրա, կարող են մեծանալ։

Այս տնտեսական փոխակերպումները, որոշ առումով, կարող են երկարաձգել ու «ծամծմել» համաշխարհային տնտեսության վերականգնումը։ Ակնհայտ է նաեւ, որ նման սցենարի պարագայում, զարգացող եւ երրորդ կարգի երկրները տեւական ժամանակ գործելու են ճգնաժամային ճնշումների ներքո։

Որո՞նք են Հայաստանի տնտեսության համար, այս տեսանկյունից, հնարավոր ռիսկերը՝

1) Տնտեսության ծավալների անկում՝
-նվազող պահանջարկով պայմանավորված,
-արտահանման անկմամբ պայմանավորված,
-տեղական ապրանքների՝ ներմուծվող ապրանքներով փոխարինմամբ պայմանավորված։

2) Գործազրկության աճ՝
-նվազող պահանջարկով պայմանավորված,
-արտահանման անկմամբ պայմանավորված,
-արտագնա աշխատանքների սահմանափակմամբ պայմանավորված,
-մասնավոր ու պետական ներդրումային ակտիվության թուլացմամբ պայմանավորված,
-արտաքին վարկավորման պայմանների խստացմամբ ու աստիճանական կրճատմամբ պայմանավորված։

3) Բյուջետային մուտքերի կրճատում՝
- տնտեսության ծավալների անկմամբ պայմանավորված,
- գործազրկության աճով պայմանավորված,
-ներդրումային ակտիվության թուլացմամբ պայմանավորված։

4) Վարկային (իրավաբանական, ֆիզիկական անձանց) դեֆոլտների հավանականություն։
-տնտեսության անկմամբ եւ վարկերի կտրուկ ավելացմամբ պայմանավորված,
-գործազրկության աճով պայմանավորված»: 

 

 

Idram and IDBank as participants of Career City Fest Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank
website by Sargssyan