Ինչով են վտանգավոր կորոնավիրուսի անախտանիշ վարակակիրները

SARS-CoV-2-ի անախտանիշ վարակակիրները վիրուս են արտանետում շրջակա միջավայր՝ պաթոգենով աղտոտելով կենցաղային մակերեւույթները։ Այս մասին ասվում է նոր նյությում, որը հրապարակվել է Emerging Infectious Diseases ամսագրում։

SARS-CoV-2-ը, ինչպես հայտնի է, մի քանի ժամերի կամ օրերի ընթացքում կարող է պահպանել կենսունակությունը շրջակա միջավայրում եւ վտանգավոր մնալ։ Հայտնի է նաեւ, որ ինկուբացիոն շրջանում պացիենտների բերանի խոռոչից վերցված քսուքներում վարակման հաջորդ օրը վիրուսային բարձր ծանրաբեռնվածություն է հայտնաբերվել։ Սակայն մինչ այժմ չկային հուսալի վկայություններ, թե արտանետում են արդյոք անախտանիշ վարակակիրները վիրուսը շրջակա միջավայր։ Դա պարզելու համար գիտնականները ստուգել են, թե կա արդյոք վիրուսային ՌՆԹ այն նմուշներում, որոնք հավաքվել են կարանտինային հյուրանոցի երկու սենյակներում, որտեղ COVID-19-ով երկու ուսանողներ են ապրել մինչ այն պահը, երբ նրանց մոտ ախտանիշներ են ի հայտ եկել։

Արտասահմանում սովորող երկու երիտասարդներ 2020թ․ մարտի 19-ին եւ 20-ին վերադարձել են Չինաստան։ Նրանք չեն ունեցել տենդ եւ վարակման այլ ախտանիշներ, սակայն նրանց 14-օրյա կարանտինի մեջ են պահել։ Հետադարձ տրանսկրիպցիայով անալիզի արդյունքները իրական ժամանակում երկու ուսանողների օրգանիզմում հայտնաբերել են SARS-CoV-2-ի ՌՆԹ, որից հետո նրանց հոսպիտալացրել են։

Ախտորոշումից մոտ 3 ժամ անց հետազոտողները նրանց սենյակների մակերեւույթներից, այդ թվում՝ դռան բռնակից, լույսի անջատիչից, ծորակի բռնակից, ջերմաչափից, հեռուստացույցի վահանակից, անկողնային պարագաներից եւ լոգարանից նմուշներ են վերցրել։

Հավաքվել է, ընդհանուր առմամբ, 22 նմուշ, ընդ որում՝ դրանցից 8-ի վրա հայտնաբերվել է կորոնավիրուսի ՌՆԹ։ Ամենաշատ վիրուսային մասնիկներ հայտնաբերվել են սավանի, վերմակի երեսի, բարձի երեսի եւ սրբիչի վրա։ Վիրուսով լայնորեն աղտոտման համար անհրաժեշտ է եղել ընդամենը 24 ժամ։

Աղտոտված մակերեւույթների հետ շփման միջոցով պաթոգենի փոխանցումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խոնավ մաքրություն կատարել, ճիշտ լվանալ սպիտակեղենը, թափ չտալ այն եւ լավ չորացնել։

Idram and IDBank as participants of Career City Fest Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank
website by Sargssyan