Փալոնը և Հայ դատի հանձնախումբը կոչ են արել ԱՄՆ-ին դատապարտել Ադրբեջանի զորավարժությունները

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարները և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը երկու առանձին նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանում անկացվող լայնածավալ զորավարժությունների վտանգների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, նրանք ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացրել են այն լուրջ վտագները, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունների ժամանակ։

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնին և բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը, որպեսզի զգուշացնեն ԱՄՆ վարչակազմին և միջազգային հանրությանը համաճարակային պայմաններում Ադրբեջանի անխոհեմ քայլերի մասին»,- ասել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները առաջին նամակը հղել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերին, իսկ երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նրանք նամակում նշել են, որ այդ զորավարժությունները վտանգավոր են, խախտում են դիվանագիտական համաձայնագրերը և կարող են ապակայունացնել անվտանգությունը Հարավային Կովկասում այն ժամանակ, երբ կորոնավիրուսը հարյուր հազարավոր կյանքեր է խլել։

Նրանք նամակներում կոչ են արել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները:

Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները պետքարտուղար Պոմպեոյին և պաշտպանության նախարար Էսպերին հասցեագրված նամակում նաև անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի անվտանգության ոլորտին 100 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ։

Idram and IDBank as participants of Career City Fest Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank
website by Sargssyan