Հայաստանի ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 4 տոկոսով. Ասիական զարգացման բանկ

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 4 տոկոսով՝ նախկինում կանխատեսված 3,5 տոկոսի փոխարեն։ Ինչպես տեղեկացրին ԱԶԲ հայաստանյան առաքելությունից, բանկը 2021-ի համար կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 3,5 տոկոս աճ։   

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ասիական Զարգացման Բանկի կողմից այսօր թողարկված զեկույցի համաձայն վերջին գրեթե վեց տասնամյակների ընթացքում Զարգացող Ասիայի տնտեսություններն այս տարի առաջին անգամ կկրճատվեն, սակայն վերականգնումը կվերսկսի հաջորդ տարի, երբ տարածաշրջանը կսկսի դուրս գալ թագավարակի համավարակի (COVID-19) արդյունքում հասցված տնտեսական ավերածություններից։ 

 Ասիական զարգացման հեռանկարները 2020-ի թարմացման շրջանակներում զարգացող Ասիայի համար այս տարի կանխատեսվում է -0.7% ՀՆԱ աճ, որը 1960-ականների սկզբներից ի վեր առաջին բացասական աճը կլինի։ Աճը կհասնի 6.8%-ի 2021թ-ին մասմաբ այն պատճառով, որ աճը կչափվի թույլ 2020թ-ի համեմատ։ Այն միևնույն է հաջորդ տարի արտադրության ծավալը կթողնի COVID-19-ին նախորդող կանխատեսումներից ցածր, որը ենթադրում է «L»-ի տեսքով, այլ ոչ թե «V»-ի տեսքով վերականգնում։ Սպասվում է, որ տարածաշրջանի տնտեսությունների մոտ ¾-ը 2020թ-ին կցուցադրի բացասական աճ։ 

 Ասիական զարգացման հեռանկարները 2020-ի թարմացման շրջանակներում Հայաստանի ՀՆԱ-ի աճը իջեցված է -4%-ի, որը հանդիսանում է 2020թ-ի ապրիլին կանխատեսված -3.5%-ից հետագա անկում։ Սպասվում է, որ ՀՆԱ-ի աճը կավելանա՝ 2021թ-ին հասնելով 3.5%-ի։ COVID-19-ի պայմաններում մեկ տարի առաջ գրանցված 7% ՀՀ տնտեսական աճը դադարեց՝ այս տարվա առաջին կեսին կրճատվելով 5.7%-ով։ ՀՀ-ի համար գնաճի կանխատեսումը ապրիլի 2.8%-ից իջեցվել է 1.4%-ի այս տարի՝ պայմանավորված ներքին և արտաքին թույլ պահանջարկով, նավթի ցածր գնով և բավականին կայուն փոխարժեքով։ «ՀՀ տնտեսության վրա COVID-19-ի ունեցած լիարժեք ազդեցությունը դեռևս պետք է ամբողջությամբ գնահատել, սակայն COVID-19-ի արդյունքում գլոբալ ցնցումը սպասվում է մինչև 2020թ-ի տարեվերջ, որն էլ կհանգեցնի առևտրի, դրամական փոխանցումների և զբոսաշրջության հետագա թուլացման»,- ասել է ԱԶԲ երևանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին»։ 

 

 

Idram and IDBank as participants of Career City Fest Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank
website by Sargssyan