Խորհրդարանը քննարկեց զինծառայողներին տրվող գույքահարկի արտոնությանն առնչվող օրինագիծը

Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որով հստակեցվում են զինծառայողներին գույքահարկի վճարման արտոնության և այդ իրավունքի դադարեցման պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Գույքահարկի մասին օրենքի կրառման շրջանակում արձանագրվել են դեպքեր, երբ գույքահարկի արտոնությունը կիրառող իրավասու մարմին դադարեցրել է արտոնության կիրառումն այն զինծառայողների մասով, որոնք ժամկետի ավարտից հետո չեն զորացրվել զինծառայությունից և նոր պայմանագիր կնքելու միջոցով շարունակել են ծառայությունը: Այդ խնդիրը լուծելու նպատակով հստակ սահմանվում է, որ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների համար գործում է համապատասխան չափերով գույքահարկի արտոնության իրավունքը»,- ասաց Բալայանը: Հստակ սահմանվում են գույքահարկի արտոնության իրավունքից ազատելու դեպքերը: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում շահառուների կազմի փոփոխություն տեղի չի ունենում: Գույքահարկի վճարման 100 տոկոս արտոնությունից օգտվելու են Զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները՝ ներառյալ ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները, ՀՀ-ում տեղակայված ՌԴ ստորաժանումներում ծառայություն անցնող զինծառայողները: Ռազմական ուսումնական հաստատությունն ավարտած և հետուսումնական պայմանագրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների համար գույքահարկի արտոնությունը տարածվում է մինչև 40 մլն դրամ արժողությամբ անշարժ գույքի և մինչև 150 ձիաուժ ունեցող փոխադրամիջոցների վրա: 

Idram and IDBank as participants of Career City Fest Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank
website by Sargssyan