Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն

2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր, խորհրդի նախագահ Հովիկ Սաֆոյանի հետ: Ողջունելով հյուրին՝ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ նախարարությունը վերակազմավորվել է մեկ տարի առաջ և ներկայումս ներառում է կապի, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և թվայնացման ոլորտները, բարձր տեխնոլոգիական բլոկը համախմբվել է նախարարության հովանու ներքո: Ամերիկյան SADA Systems տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ իրենք ակտիվ հետևում են նախարարության գործունեությանը և շատ տպավորված ու ոգևորված են նախարարության կողմից իրականացվող ծրագրերով: Նա նշել է, որ կարևորելով Հայաստանում տաղանդների բացահայտումն ու ներգրավումը՝ SADA Systems տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Երևանում Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն հիմնել, որի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն առաջիկայում: Նախարարը շատ է կարևորել նման կենտրոնի հիմնումը Հայաստանում և տաղանդի ներհոսքի հստակ մեխանիզմների անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ կարևոր նպատակին են ուղղված նախարարության գլոբալ ծրագրերն ու ձևավորվող ենթակառուցվածքները: Անդրադառնալով նախարարության կողմից իրագործվող ծրագրերի բովանդակությանն ու ռազմավարությանը՝ նախարարը նշել է, որ դրանք բոլորը մարդակենտրոն են, որ ամեն բան արվում է նոր ընկերություն ստեղծելու, լավ գաղափարներ գեներացնելու, ընկերություն հիմնելու, սփյուռքի հայրենակիցների փորձառությունն ու կորպորատիվ մշակույթը հայ ձեռներեցներին փոխանցելու, կապեր հաստատելու, ստեղծագործ ու ստեղծարար մարդկանց համար լավագույն էկոմիջավայր ձևավորելու ուղղությամբ: Սփյուռքի դերին անդրադառնալով՝ նախարար Արշակյանը նշել է, որ փոխշահավետ համագործակցության համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել ռեսուրսները և երկուստեք փոխշահավետ պայմաններով գործակցություն իրականացնել: Նա մատնանշել է վարչապետի Սիլիկոնյան հովիտ այցը, որը հիմք է հանդիսացել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի համար: Հովիկ Սաֆոյանը շատ տպավորիչ է համարել նախարարության ծրագրերը, ռազմավարությունը, ուղղությունները, վերլուծությունները, համադրությունները, նշել, որ նախարարությունը գլոբալ տեսլական ունի, որը սփյուռքում շատ բարձր է գնահատվում: «Սա կարծես թե թարմ օդ լինի, նոր մոտեցում, որ նախկինում չի եղել, կառավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը երկիր չէ բարեգործություն անելու, այլ՝ փոխշահավետ գործակցությամբ նոր ընկերությունների և հնարավորությունների ստեղծման կենտրոն»,֊ նշել է Սաֆոյանը: SADA Systems ընկերության հիմնադիր Հովիկ Սաֆոյանը նշել է, որ լավագույն ներդրումը տեղում նոր ձեռնարկության հիմնումը կլինի, որը կներառի տեխնիկական և ինժեներական, մասնագիտական, կառավարման ծառայություններ և աջակցություն, կիրառական ծրագրերի մշակում և կոչված կլինի բացահայտելու և կրթելու տաղանդներ: Ըստ հիմնադրի՝ նախատեսվում է ստեղծել իրական բիզնես, ուր փորձառություն ձեռք կբերեն, կաշխատեն հայ տաղանդները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: «Ոգևորիչ է կառավորության աջակցությունն ունենալ ընկերության ընդլայնման և Հայաստանում հիմնադրման գործում: Սփյուռքում ապրելով մեր հայրենիքն ամեն օր է մեր մտքերում, ամեն օր ենք մենք այստեղ մտքով վերադառնում, և հաջողակ օրինակների ականատես լինելու կարիք ունենք: SADA Systems-ի համար շատ կարևոր է ներկայություն ունենալ այստեղ, կրթել տաղանդներ, ոլորտի գիտակներ ու փորձագետներ: Առաջադրանքը հեշտ չէ, բայց՝ իրագործելի»,- նշել է Սաֆոյանը և հավելել, որ իր ծրագրերը երկարաժամկետ են և հեռանկարային: Ամփոփելով, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայ գործարարին իր պատրաստակամության և հայրենանվեր մոտեցումների համար, ընդգծել՝ մեկտեղելով ջանքերը սփյուռքի հետ հնարավոր է հասնել ավելի մեծ արդյունքների: 

Idram and IDBank as participants of Career City Fest Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank
website by Sargssyan