Դավիթ Մաթևոսյանին կհուղարկավորեն Եռաբլուրում

Ռազմի դաշտում հայրենիքի պաշտպանի իր պարտքը կատարելիս զոհվեց հայտնի քաղաքական գործիչ, ազատամարտիկ Դավիթ Ղեւոնդի Մաթեւոսյանը։

Դավիթ Մաթեւոսյանը ծնվել է 1960 թվականի մարտի 19-ին Մեղրիի շրջանի Կարճեւան գյուղում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտում՝ հիդրոինժեների մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Ագարակի հանքաշինական վարչությունում, Մեղրիի կոմերիտմիության շրջկոմում, ապա՝ 1985 թվականին նշանակվել է Կարճեւանի խորհրդային տնտեսության տնօրեն։ Նա եղել է առաջին պաշտոնյան, որը մեծ ռիսկի դիմելով, դեռեւս Հայաստանի անկախությունից առաջ, խորհրդային տնտեսության հողատարածքը որպես սեփականություն բաժանել է գյուղացիներին, ինչի համար խորհրդային իշխանությունները նրան պատժի են ենթարկել։

1992-1995 թվականներին աշխատել է որպես Մեղրիի ոստիկանության շրջանային բաժնի պետ։ Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Դավիթը դրա ակտիվ մասնակիցն էր, կազմակերպիչը, Շարժման, ապա` ՀՀՇ տեղական մարմինների հիմնադիրը եւ ղեկավարը։

1989-1990 թվականներին, սահմանների պաշտպանության խնդրի առաջացման շրջանում նա զբաղվել է տեղի երկրապահ ջոկատների կազմակերպմամբ։ Ղեւոնդ Հովհաննիսյանի հետ միասին ղեկավարել է ինքնապաշտպանության գործը՝ ինչպես Նախիջեւանի, այնպես էլ Ադրբեջանի Զանգելան շրջանի հետ սահմաններում։

1995-1999թթ. Դավիթ Մաթեւոսյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր էր։ 1996թ. նշանակվել է Սյունիքի փոխմարզպետ։ 1998թ. մարտին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի կազմում հրաժարական էր ներկայացրել փոխմարզպետի պաշտոնից։

1999 – 2000 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառային տնտեսության տնօրեն։

Դավիթ Մաթեւոսյանը երբեք չհաշտվեց այն իրականության հետ, որը հաստատվեց 1998-1999 թվականներից հետո։ Նրա ակտիվ քաղաքական գործունեությունը 1999 թվականից «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության, ապա 2006 թվականից` նույն հիմքի վրա ստեղծված «Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման շրջանակներում էր, որոնց հիմնադիր անդամներից էր ինքը։

2007 թվականի աշնանից ծավալված համաժողովրդական շարժման առաջին շարքերում եւս կենտրոնական դեմքերից էր Դավիթ Մաթեւոսյանը՝ որպես հանրահավաքների կազմակերպիչ, ամենապատասխանատու գործերի ու նախաձեռնությունների իրականացնող։ Նա 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում Առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի 10 անդամներից մեկն էր։ Մարտի 1-ի ոճրագործ բռնարարքի օրը հարյուրավորների հետ ձերբակալվեց նաեւ Դավիթը եւ, ինչպես մյուսները, ապօրինի դատապարտվեց տեւական ազատազրկման՝ 100-ից ավելի քաղբանտարկյալների հետ միասին։

2009 հունիսին թվականին համաժողովրդական շարժման ջանքերով կալանքից ազատվելուց հետո նա նույնպիսի ակտիվությամբ եւ նվիրումով շարունակեց պայքարը Հայ Ազգային Կոնգրեսի շարքերում՝ որպես նրա ղեկավար մարմնի անդամ։ Իր եւ մյուս քաղբանտարկյալների արդարացման գործը նրա նպատակներից մեկն էր։ Եվրոպական դատարանի եւ Հայաստանի Վճռաբեկ դատարանի որոշումներով նա մոտ մեկ տարի առաջ արդարացվեց։

Իր կյանքի էական մասը որպես երկրապահ, զինվոր ապրած Դավիթ Մաթեւոսյանը խաղաղության համոզված ու անխոնջ մարտիկ էր։ Նրա բազմաթիվ քաղաքական, հրապարակախոսական հոդվածները լայն լսարան ունեին՝ ոչ միայն շնորհիվ իր սուր մտքի, շիտակության ու համարձակության, այլեւ՝ յուրատեսակ գեղեցիկ լեզվի։

Հայ Ազգային Կոնգրեսը խոր կսկիծով սգում է բոլորի կողմից շատ սիրված Դավիթ Մաթեւոսյանի մահը, կիսում նրա ընտանիքի անդամների, բարեկամների ծանրագույն վիշտը։

Դավիթ Մաթևոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` Մեղրիի տարածաշրջանի Կարճևան համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում, ժամը 17.30-20.00-ին, վաղը` Երևանում` Մարաշի Սբ. Աստվածածին եկեղեցում, ժամը 17.30-20.00-ին: Հուղարկավորությունը` հոկտեմբերի 25-ին, ժամը 11-ին Եռաբլուրում:

Հայ Ազգային Կոնգրես

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan