Ով է Թաթայի որդին և ինչու է նա այսքան տարիներ լռել այդ մասին. ՖՈՏՈ

Թաթան հայկական շոու բիզնեսի ամենաերկարակյաց կարիերա ունեցող երգիչներից մեկն է, որի պահանջարկը չի նվազում տարիների հետ։ Ճիշտ հակառակը` նրա հոնորարներն օր օրի բարձրանում են, իսկ շոու բիզնեսի գործընկերները հաճախ քչփչում են, որ նա բավականին թանկ է վարձատրվում երգելու համար։ Չնայած բարձր հոնորարներին` երգչի գրաֆիկը միշտ հագեցած է ինչպես համերգներով, այնպես էլ կորպորատիվներին ելույթ ունենալու հրավերներով։

 

Թաթան երգում է շատ, իսկ խոսել չի սիրում, թերևս, սա է պատճառը, որ տարիներ շարունակ հրաժարվել է հարցազրույցներ տալ։ Երգիչը բացառություն է արել Tert.am Life–ի համար և հարցազրույց տվել, որի շրջանակում խոսել ենք ինչպես գործունեության, ռայդերի, այնպես էլ կնոջ և որդու մասինմինչև վաճառքի պաշտոնական մեկնարկը։

Անշլագով համերգներ շատ եք ունեցել, սակայն տոմսերի սպառման այսպիսի արագություն Ձեր պրակտիկայում եղե՞լ է։-Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գալ իմ համերգին։ Այդ փաստը միայն ոգևորվում է ինձ։ Նման բաներ մեր պրակտիկայում էլի են եղել։ Հիմնականում, եթե լինում են անշլագեր, առաջին մի քանի օրվա ընթացքում են տոմսերը սպառվում։

–Թաթա, Դուք ոչ միայն համերգների, այլև կորպորատիվ միջոցառումների ամենապահանջված ու ամենաթանկ վճարվող երգիչներից մեկն եք։ Շատ երգիչներ ասում են, որ հաճույք չեն ստանում կորպորատիվ երեկույթների ժամանակ ելույթ ունենալիս։ Ձեր դեպքում ինչպե՞ս է։

 

–Կորպորատիվ երեկույթներին տեսնում ենք այնպիսի աստղերի, որոնց համերգների մասին մեզ մոտ կերազեին։ Կորպարատիվներին երգելու համար պետք է պահանջարկ ունենալ։ Տա Աստված, նրանք, ովքեր չունեն պահանջարկ և այդպես են խոսում, պահանջարկ ունենան։ Միանգամից կփոխեն իրենց կարծիքը կորպորատիվների մասին։

–Հստակ ռայդերո՞վ եք աշխատում։

– Իհարկե, առանց դրա չի լինի։ Երբ մենք սկսեցինք աշխատել ռայդերով, պրոդյուսերի հետ, ունեցանք տնօրեն, բոլորը մտածում էին` այդ ամենի կարիքը չկա։ Հայաստանում մենք առաջիններից ենք եղել, որ ունեցել ենք այդ ամենը, մինչև այսօր էլ ունենք։

– Սովորաբար, ռայդերում տեղ են գտնում նաև երգիչների առանաձնահատուկցանկությունները, որոնքկարող են լինել սիրելի ուտեստի, զբաղմունքիտեսքով։ Դուք նման պահանջ ունե՞ք։

–Իմ ցանկությունները շատ համեստ են։ Դա սովորական սառը ջուրն է, որն ուզում եմ ունենալ բեմում և իմ հանգստասենյակում։

–Վերջին շրջանում շատ հաճախ եք լինում ԱՄՆ–ում։ Մի փոքր բարդ է տարանջատել` Ձեր բնակության վայրը ԱՄՆ–ն է, թե՞ Հայաստանը։ Ձեր ընտանիքը ԱՄՆ–ո՞ւմ է, թե՞ Հայաստանում։

–Երբեմն, ինձ թվում է, որ Սարոյանի հայտնի արտահայտության պես` իմ սիրտը լեռներում է։ Իմ սիրտը Հայաստանում է, սակայն գործերի բերումով երկար ժամանակով լինում եմ օտար երկրներում։ Իմ ընտանիքն ապրում է Հայաստանում, որդիս Երևանում է դպրոց հաճախում։

– Ձեր լսարանը տարիքային մի խումբ չի ընդգրկում։ Հայաստանում Ձեզճանաչում են բոլորը։ Գիտեմ, որ չեք սիրում լինել հասարակությանուշադրության կենտրոնում։ Այս պարագայում Ձեզ համարորքանո՞վ է բարդ, ազատության սահմանափակում զգո՞ւմ եք։

– Ես բոլոր առումներով սահմանափակված եմ։ Մանկուց բնավորությամբ պարփակված եմ եղել։ Իմ աշխատանքն այդ ամենը կրկնապատկել է։ Երևանն իմ ամենասիրելի վայրն է։ Չեմ ուզում բողոքել, սակայն մոտ 30 տարի է` Երևանը տեսնում եմ մեքենայիս պատուհանից, մեր ստուդիայից և մեր տանից։

– Հատկապես ի՞նչն է կոմպլեքսավորում Ձեզ։

–Դա մանկուց է մնացել։ Երբ փոքր էի, հայտնի դերասաններից մեկին տեսա տրամվայի մեջ։ Ցուրտ էր, նա մի քիչ կծկված էր։ Ես իրեն շատ էի սիրում, մինչև հիմա էլ սիրում եմ։ Ինձ վրա շատ ազդեց այդ տեսարանը։

–Ձեր որդին` Ադամը, արդեն 10–րդ դասարան է։ Մասնագիտություն ընտրելու ժամանակն է։ Ի՞նչ խորհուրդ եք տալիս իրեն, ի՞նչ ճանապարհով է ուզում գնալ։

–Դժվարանում եմ խորհուրդներ տալ որդուս, ինքն էլ է դժվարանում ընտրության հարցում։ Հիմա օտար լեզուներ է սովորում, տեսնենք` ինչ ճանապարհով կգնա։

– Խի՞ստ հայր եք։ Ո՞ր հարցերում և ինչպե՞ս է դրսևորվում Ձեր խստությունը։

–Այո, բոլոր հարցերում եմ խիստ։ Ես ուզում եմ, որ իմ տղան զսպված մարդ լինի։ Մենք երկար տարիներ փորձել ենք թաքցնել, որ դպրոցում չիմանան, թե ինքն ում տղան է, որպեսզի ինքն ավելի հանգիստ ապրի։ Իր լուսանկարներն էլ շատ չեմ լուսաբանել։ Ուզում եմ ինքն ապրի ոչ թե որպես իմ որդի, այլ որպես անհատ։

–Ըստ էության` Ձեր սահմանափակումներն անդրադառնում են նաև Ձեր կնոջ ու որդու վրա։ Նրանց կողմից դժգոհություններ չե՞ն լինում։

–Լինում են, բայց դրանք մնում են մեր տանը, մեր ընտանեկան խոսակցությունների մեջ։ Կինս և տղաս, երբեմն, ինձ մեղադրում են, բայց ես չեմ ունեցել այդ բախտը` տղայիս ձեռքը բռնած քայլել քաղաքի փողոցներով, մտնել խանութ կամ սրճարան։ Իհարկե, իմ կինն էլ է ցանկանում, ինչպես բոլոր կանայք, իր ամուսնու հետ թևանցուկ պտտվել քաղաքով, այցելել գեղեցիկ տեղեր, իմ որդին էլ է շատ ուզում, բայց ինչ արած:

Idram and IDBank as participants of Career City Fest Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank
website by Sargssyan