DigiTec-ին IDBank-ն ու Իդրամը կզարմացնեն իրենց տաղավարով ու նորարարական մոտեցումներով

Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառումը՝ DigiTec 2021-ը։ Ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն նաև Հայաստանում ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամ ընկերությունն ու ամենանորարար IDBank-ը։ 

Իդրամի մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով՝ առաջին անգամ են մասնակցում DigiTec-ին և ստրատեգիական գործընկեր IDBank-ի հետ ամենայն լրջությամբ են մոտեցել խնդրին։ «DigiTec-ն այն հարթակն է, որը միավորում է տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում օգտագործող ու դրանցով մարդկանց կարևոր պահանջմունքներ բավարարող նորամուծություններ ստեղծող ընկերություններ։ Իդրամն ու IDBank-ն իրենց միասնական առցանց հարթակով վերջին 2 տարվա ընթացքում ապացուցել են, որ հանդիսանում են հենց այդ տեսակի ու որակի ընկերություններ։ Տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս հեշտացնել մեր հաճախորդների ֆինանսների կառավարումը, ֆինանսական տեսանկյունից միմյանց հետ հաղորդակցումն ու, իհարկե, վճարումները։ QR վճարումներն այսօր դարձել են մեր առօրյայի մի մասը։ Երբ մենք մտնում ենք խանութ կամ գնում ենք կատարում առցանց խանութներից, շատ ավելի հեշտ է ընդամենը սքանավորել QR կոդն ու վճարել, քան, օրինակ, լրացնել քարտի տվյալները կամ վճարել կանխիկով։ Հենց QR վճարումներին և դրա միջոցով աշխատող առաջին թվային ապառիկ՝ Rocket Line պրոդուկտներին ենք նվիրել մեր DigiTec-ի տաղավարը։ Հրավիրում ենք բոլոր այցելուներին մեզ հետ բացահայտելու Idram&IDBank հավելվածով վճարումների փորձառությունը, ինչպես նաև մասնակցելու ինտերակտիվ խաղին»,- պատմեց Գոռ Ամիրյանը։ 

IDBank-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանն էլ իրենց հաճախորդներին հրավիրեց ցուցահանդեսին՝ վստահեցնելով, որ երկու ստրատեգիական գործընկեր ընկերությունների տաղավարի կողքով հաստատ չեն կարողանա անտարբեր անցնել․ «Մեզ համար կարևոր է, որ այցելուները ոչ միայն պարզապես գեղեցիկ կամ տեխնոլոգիապես հագեցած տաղավար տեսնեն, այլև որոշակի գիտելիքներ ստանան ֆինանսական աշխարհում ներկայում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների մասին։ Մեր մասնագետները կլինեն տարածքում և թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսի ներկայացուցիչներին մանրամասն կներկայացնեն ֆինանսական տեխնոլոգիաների բոլոր առավելությունները։ Իսկ մեր թիմակիցները հաստատ չեն վրիպի Ձեր աչքից»,- ասել է Տաթևիկ Հովհաննիսյանը։ 

Իդրամն ու IDBank-ը ներկայում հանդիսանում են հայաստանյան ֆինանսական շուկայի ամենանորարար ընկերությունները, որոնք հնարավորություն են տալիս մեկ ակնթարթում դառնալ Բանկի հաճախորդ, կատարել վճարումներ, ստանալ վարկեր և այլն, և այդ ամենը՝ միմիայն սմարթֆոնով։ Idram&IDBank հավելվածում առաջինը Հայաստանում և դեռևս միակը, ընկերություններն առաջարկում են թվային ապառիկ՝ Rocket Line, որով կարելի է գնումներ կատարել հիմա, վճարել մի քանի ամսվա ընթացքում՝ նույնիսկ առանց հավելյալ տոկոսներ վճարելու։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Idram and IDBank as participants of Career City Fest Ucom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank
website by Sargssyan