COVID-19-ը կարող է հանգեցնել ստամոքսի խոցի. մասնագետ

COVID-19-ը կարող է բացասական ազդեցություն ունենալ ստամոքսի առողջության վրա. այն կարող է տուժել ինչպես կորոնավիրուսային վարակի բորբոքումից, այնպես էլ դեղերի ագրեսիվ ներգործությունից։ Այսպիսի կարծիք է հայտնել գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը (Ռուսաստան)։

Իր հարցազրույցում մասնագետը նշել է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքում կարող է տուժել ցանկացած օրգան։ Նրա խոսքով՝ հիվանդացած մարդու մոտ կարող է առաջանալ նաեւ ստամոքսի խոց։ Իհարկե, ըստ նրա, այդ բարդացումն առաջին հերթին կարող է առաջանալ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։

 Ինչպես նշել է Վյալովը, կորոնավիրուսի հետ փոխգործակցող ACE2 ֆերմենտը գտնվում է նաւե ստամոքսում։ Այդ սպիտակուցին կառչող վիրուսը կարող է բացասաբար ազդել մարսողական համակարգի օրգանների վրա՝ առաջ բերելով դրանց հյուսվածքների բորբոքում եւ հիվանդագին ախտանշաններ։

«Գաստրիտ ունեցող մարդը կորոնավիրուսի ազդեցության պատճառով կարող է վերածվել խոց ունեցողի»,- ասել է բժիշկը։

Նրա խոսքով՝ ստամոքսի խոցի հավանականությունը COVID-19-ի դեպքում ավելանում է նաեւ դրա բուժման պատճառով։ Մասնավորապես,  հակաբորբոքային, հակավիրուսայի, ջերմ իջեցնող դեղերը կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ, որոնք բացասաբար կազդեն ստամոքսի լորձաթաղանթի վրա։

Մասնագետի խոսքով՝ խոց ունեցող պացիենտը կարող է ուժեղ ցավեր չունենալ, բայց որոշակի անհարմարություն զգալ սնունդն ընդունելուց հետո։

«Երբ մենք ինչ-որ բան ենք ուտում, ուտելիքն անմիջապես հայտնվում է ստամոքսում, եւ եթե այդ ժամանակ անհարմարության զգացողություն է առաջանում, կարելի է խոսել խոցի մասին»,- նշել է Վյալովը։

Եթե այդ անհարմարության զգացողությունը մշտական է դառնում, մասնագետը խորհուրդ է տալիս խորհրդակցել բժշկի հետ։

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»
website by Sargssyan