Հայրս դեմ էր, որ դառնամ շոուբիզնեսի մի մասը. Արսեն Սաֆարյանի դուստրը հեռուստասերիալում նկարահանվելու, ուսման և հոր արձագանքի մասին

Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանը, նկարահանվում է «Հատուկ դասարան» հեռուստասերիալում: Tert.am Life -ի հետ զրույցում նա պատմել է սերիալի, հոր արձագանքի, երաժշտությամբ զբաղվելու և մազերը ներկելու մասին:

«Շատ էի ցանկանում զբաղվել դերասանությամբ և որոշեցի այս տարի ուժերս փորձել ու մասնակցել քաստինգի, բայց երբ գնացի այնտեղ, պարզվեց՝ նախագծի քաստինգն ավարտված է, գլխավոր դերասանական կազմը՝ ընտրված: Չնայած այդ հանգամանքին՝ ինձ տվեցին դեր․ մարմնավորում եմ զուգահեռ դասարանի աշակերտներից մեկի կերպարը: Շատ էի ցանկանում տեսնել, թե ինչպես կկարողանամ ինձ մատուցել»,- ասաց Էլեն Սաֆարյանը:

Էլենը նաև պատմեց, որ հետագայում ցանկություն ունի գլխավոր կերպարներ ևս մարմնավորել:

«Հիմա սովորում եմ դերասանական վարպետություն և կարծում եմ, որ հմտանալու պարագայում կմարմնավորեմ այլ դերեր ևս: Սովորելու հետ մեկտեղ որոշեցի հասկանալ՝ ինչպես են անցնում նկարահանումները և բուն ընթացքը»,-ասաց նա:



Դերասանական վարպետություն սովորելուն զուգահեռ Էլենը նաև սովորում է Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 1-ին կուրսում:

«Հայրս շատ էր ցանկանում, որ ունենամ կայուն այլ մասնագիտություն, քանի որ շոուբիզնեսյան ոլորտն այդքան էլ կայուն չէ: Ընդունվեցի ԵՊՀ և այստեղ ինձ շատ լավ եմ զգում, ընտրածս ոլորտը հոգեհարազատ է, սիրում եմ լեզուներ ուսումնասիրել»,-պատմեց նա:

Խոսելով Արսեն Սաֆարյանի վերաբերմունքի մասին՝ Էլենը նշեց, որ հայրը կողմ չի եղել որ զբաղվի այդ ոլորտով:

«Հայրս դեմ էր և խուսափում էր, որ դառնամ շոուբիզնեսյան ոլորտի մի մասը, չէր ցանկանում, որ այդ ոլորտում շարունակեմ գործունեությունս, բայց հորս համար նաև կարևոր էր, որ ես զբաղվեմ նրանով, ինչով ցանկանում եմ և որ ոլորտում ինձ լավ եմ զգում, բայց այդ ոլորտով զբաղվելու նախապայմանը եղել է այլ ոլորտում կրթություն ստանալը»,-պատմեց նա:

Էլենը նաև Երգի պետական թատրոնի շրջանավարտ է, երգարվեստով զբաղվելու ցանկություն ունի։

«Երգի ոլորտն ինձ համար ևս հոգեհարազատ է, ես շարունակելու եմ զբաղվել երաժշտությամբ և նոր ծրագրեր կան առջևում»,-ասաց նա:

Կերպարի մասին խոսելիս Էլենը նշեց, որ կարմիր մազերը ևս եղել են վառ կերպար ստեղծելու բաղադրիչ մաս:

«Երբ ցանկանում էի կարմիր կամ այլ վառ գույն ներկել մազերս, վախենում էի արձագանքից, մասնավորապես՝ ինչպես կարձագանքի հայրիկս, քանի որ ինքը ևս չի սիրում նման փորձարկումներ, բայց նրա և շրջապատի կարծիքը եղել են դրական»,-եզրափակեց Էլեն Սաֆարյանը:

Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Լուգանսկի նավթային պահեստին. կան տուժածներ Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Աճ տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա
website by Sargssyan