Ռուբեն Վարդանյանի գործունեությունը նյարդայնացնում է ադրբեջանցիներին

Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի գործունեությունը ակնհատորեն նյարդայնացնում է թշնամական պետությանը։ Ադրբեջանական մեդիան լծվել է Արցախի պետնախարարի գրեթե ողջ շարժը հետևելու գործին, և օրական մի քանի հոդված է հրապարակում Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ՝ ընդ որում չափազանց գռեհիկ և լպիրշ տոների մեջ։

Բնական է, որ թշնամին հենց այդպես էլ պետք է վարվեր և բնավ էլ տարօրինակ չէ, որ նման ուշադրությունը ոչ թե Արցախի կամ Հայաստանի մեկ այլ պաշտոնյայի նկատմամբ է, այլ լրջագույն կապեր և կառավարչական հմտություններ ունեցող Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, որի նշանակումը լուրջ ցնցումներ է առաջացրել ադրբեջանական քաղաքական և քաղաքագիտական հանրույթի մեջ։

Նախօրեին էլ, ադրբեջանական մի քանի կայքեր ՝ այդ թվում Բաքվի բռնապետին ամենամերձ կանգնած «Haqqin.az» լրատվականը ամբողջական պարբերություններ են նվիրել Արցախի պետնախարարին։ Տարբեր լրատվական միջոցներ Ռուբեն Վարդանյանին փորձում են նախ մեղադրել Արցախում սեփական քաղաքականությունը վարելուն, ինչպես նաև Ռուսաստանին դեմ գնալու մեջ, իսկ տխրահռչակ Էյնուլա Ֆաթուլաևը բառացի գրում է, թե իբր «Կրեմլի խամաճիկ» Վարդանյանի կուսակցությունն այժմ էլ դեմ է գնում Սերգեյ Լավրովին՝ իր դժգոհությունը հայտնելով Ալմա-Աթայի համաձայնագրի և դրա վերաբերյալ «Ապրելու երկիր» կուսակցության արձագանքին։

Այն, որ Ֆաթուլաևները տրամաբանության հետ կապված խնդիրներ ունեն, բնավ էլ նոր չէ։ Եթե դեմ է արտահայտվում Սերգեյ Լավրովին, ինչպե՞ս կարող է Վարդանյանը լինել Կրեմլի Խամաճիկ։ Որևէ մեկը թշնամական հասարակության մեջ նման տրամաբանված հարցեր չի տա մերձալիևյան լրագրողներին։

Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանն այս օրերին փորձում է նաև Ռուբեն Վարդանյանի դեմ տրամադրություններ ստեղծել և հոդվածներ պատվիրել նաև ռուսական, ինչպես նաև արևմտյան մամուլում, փորձում է ինչ-ինչ մութ կետեր իբր հայտանաբերել նրա անցյալում և ներկայում, դրանք ներկայացնել վատ լույսի ներքո, որպեսզի կարողանան սեպ խրել թե՛ Արցախի բնակչության ու Ռուբեն Վարդանյանի, թե՛ նաև միջազգային հանրության և Արցախի պետնախարարի միջև։ Այդուհանդերձ, թշնամական կողմի այս բոլոր գործողությունները բացարձակապես անհիմն են և անհեռանկարային։

Սերինե Բադալյան

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan