Ռուբեն Վարդանյանը փայլուն պատասխաններ է տվել հայերի ու ռուսների մասին BBC–ի թունոտ հարցերին

Tsargrad.tv–ն գրում է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ին։ Նա հաստատել է հետևյալը. «Դուք վատ եք պատկերացնում, թե որքան ուժեղ է արցախահայությունը»։


Վարդանյանը նշել է, որ հայերն իրենց որոշումը վաղուց են կայացրել և ուզում են և ապրելու են իրենց հայրենիքում։ Զրույցի ընթացքում քաղաքական գործիչը նշել է, որ ոչ բոլորն են հասկանում հայերի ուժը. չէ՞ որ նրանք հազարավոր տարիներ ապրում են իրենց հայրենիքում։ Նա ասել է, որ հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվում է արդեն 35 տարի, հայերը պաշտպանում են իրենց հայրենիքը և հավատում իրենց արժեքներին:


Ժողովուրդը, նշել է Վարդանյանը, ամուր է կանգնած իր որոշման վրա, որն է ապրել ու պայքարել անկախ ամեն ինչից։ Այդպես է նա պատասխանել էկրանից այն կողմ գտնվող թղթակցին, երբ վերջինս ասել է, որ ներկա իրավիճակը դիտարկելով տպավորություն է ստեղծվում, որ այդպես երկար շարունակվել չի կարող: Այսինքն, ըստ թղթակցի, իբր «այդ տարածքը չի կարող գոյություն ունենալ»։ Նա իր խոսքերը բացատրել է նրանով, որ տուժում են մարդիկ, ովքեր գտնվում են ադրբեջանական շրջափակման մեջ։


Այնուհետև Վարդանյանին հարցրել են, թե ինչո՞ւ են հայերը ի դեմս պետնախարարի, այդ տարածքը Արցախ անվանում այն դեպքում, «երբ Ադրբեջանի և համաշխարհային հանրության համար դա Լեռնային Ղարաբաղն է»։ Վարդանյանը, ի պատասխան դրան, պարզապես հիշեցրել է մեկ պարզ ճշմարտություն, ըստ նրա որպես ապացույց ծառայում են Ադրբեջանի դասագրքերը։ Եվ իսկապես, 1980-ականների Խորհրդային Ադրբեջանի գրքերում Արցախը (Լեռնային Ղարաբաղը) նշվում է որպես հայկական տարածք։


Սակայն BBC-ի լրագրողները որոշել են կանգ չառնել ու հերթական «թունավոր» հարցն են ուղղել: Խոսքն, իհարկե, եղել է ռուս խաղաղապահների մասին։ Վարդանյանին հարցրել են, թե ինչո՞ւ խաղաղապահ կոնտինգենտի ռուս զինվորները չեն բացում Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանի հետ կապող ճանապարհը։

Պետնախարարը ստիպված է եղել կրկին հիշեցնել, որ ռուս խաղաղապահները զենք կիրառելու սահմանափակ մանդատ ունեն։ Նա խնդրել է չմոռանալ, որ այնտեղ ընդամենը 2000 խաղաղապահ կա, և նրանք կրակելու իրավունք չունեն, քանի որ ճանապարհը փակել են ֆորմալ «էկոակտիվիստները», այսինք քաղաքացիական անձինք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan