Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել

Ntdtv.ru-ն գրում է, որ Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել: Այն գործարկել է պորտուգալական EDPR ընկերությունը։ Կայանը գտնվում է Լիսաբոնից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա։


Նախկինում այնտեղ աշխատում էին միայն հողմային տուրբիններ, իսկ այժմ դրանց ավելացվել են 17000 արևային մարտկոցներ։ Դրանք զբաղեցնում են վեց ֆուտբոլային դաշտի չափ տարածք։ Էլեկտրակայանը տարեկան կարտադրի 36,5 գիգավատ էլեկտրաէներգիա, և այն կտրամադրի 30 հազար մարդու։


«Մենք այդ նախագիծը սկսել ենք հինգ տարի առաջ: Մենք համատեղել ենք վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու երկու տեխնոլոգիա։ Դա մեզ թույլ է տվել օգտվել տարածաշրջանում արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքներից»,- պատմել է EDP Renovaveis ընկերության աշխատակից Դուարտե Բելլին։


Պորտուգալիան ունի շատ արև և ուժեղ քամի: Սրանք բարենպաստ պայմաններ են էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու համար։ Հիմա դրանք արտադրում են երկրի ողջ էլեկտրաէներգիայի 60%-ը։ Մինչեւ 2026 թվականը այդ ցուցանիշը պետք է հասցվի 80 տոկոսի։ Նոր հիբրիդային էլեկտրակայանը շահագործվում է արդեն մի քանի շաբաթ։


«Սա էլեկտրակայանների առաջին սերունդն է, որը միավորում է երկու տեխնոլոգիա՝ քամու և արևային: Երկրորդ և երրորդ սերունդները կունենանք, եթե մենք համատեղենք հիդրոէլեկտրակայաններն ու մարտկոցային կայանները առաջին երկու տեխնոլոգիաների հետ։ Այնպես որ ապագայում մենք համատեղելու ենք ոչ միայն երկու, այլև չորս տեխնոլոգիաներ»,- պատմել է EDP Renovaveis ընկերության աշխատակից Դուարտե Բելլին։


EDPR-ը վերականգնվող էներգիայի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Այն արդեն չորս նոր հիբրիդային էլեկտրակայան է կառուցում Պիրենեյան թերակղզում։ Դրանց ընդհանուր հզորությունը կկազմի 1,6 գիգավատ։ Նրանք կսկսեն աշխատել այս տասնամյակում։ Ընկերությունը նախատեսում է նմանատիպ նախագծեր իրականացնել նաև այլ երկրներում, այդ թվում Լեհաստանում, Իտալիայում, Բրազիլիայում և ԱՄՆ-ում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը 
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan