«Հեռուստաընկերությունը կտրականապես դեմ է հյուրերի ընտրության խտրական քաղաքականությանը»․ Հանրային հեռուստաընկերություն

Համացանցում լայն տարածում էր ստացել և քննադատության արժանացել «Կերպարից դուրս» հաղորդաշարի հարցազրույցների մեկը, որի շրջանակում ռեփեր Սուպեր Սաքոն անդրադառնում է Կոմիտասի ստեղծած երաժշտությանը։ Մի շարք հանրային դեմքեր, օգտատերեր պահանջել են, որ Հանրային հեռուստաընկերությունը հեռացնի հարցազրույցը։ 

Հեռուստատեսությունը տարածել է պաշտոնական հայտարարություն, որում գրված էր․ «Հարգելի՛ հեռուստադիտողներ։ Ըստ ՀՀ օրենսդրության՝ Հանրային հեռարձակողը պարտավոր է «հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը»: Հավատարիմ մնալով մեր օրենսդրական պարտավորություններին՝ Առաջին ալիքը հարթակ է տրամադրում մեր հասարակության տարբեր շերտերին: Սակայն վերջին շրջանում Հանրայինը հաճախ է քննադատության ենթարկվում տարբեր կարծիքներ ունեցող անձանց եթերաժամանակ տրամադրելու համար, մինչդեռ «հանրային» բառը արտահայտում է հենց այդ բազմազանությունը և բազմակարծությունը:
Հեռուստաընկերությունը կտրականապես դեմ է հյուրերի ընտրության խտրական քաղաքականությանը՝ հենվելով տարբեր խմբերի նախապատվությունների և կարծիքների վրա: Մենք մերժում ենք գրաքննության և խոսքի ազատության սահմանփակման փորձերը: Հանրայինի եթերում հեռարձակվող հարցազրույցներն ու հաղորդումները ոչ միայն տեղեկատվական բնույթ են կրում, այլև ներկայացնում են տարբեր անհատների կարծիքներ, և դրանց ցուցադրումը չի նշանակում, որ Հեռուստաընկերությունը կիսում է արտահայտված մտքերը:
Հանրային հետաքրքրություն ներկայացնող անձանց հայացքները կարող են պարունակել վիճելի դրույթներ, ազատ հասարակությունում դրանք կարող են քննարկվել, քննադատվել. դա է պահանջում բազմակարծությունը:
Անդրադառնալով նման մեկնաբանություններ առաջացրած վերջին դեպքին՝ նշենք, որ անձը հրավիրվել է՝ հաշվի առնելով հանրության շրջանակում իր ունեցած լսարանը: Նշենք, որ զրույցի ընթացքում հաղորդավարն ուղիղ տեքստով հերքում է հյուրի արտահայտած կարծիքը Կոմիտասի մասին։
Առաջին ալիքի ծրագրային քաղաքականության կենտրոնում են մեծանուն հայերի՝ այդ թվում և Կոմիտասին նվիրված հաղորդումների, համերգների, ֆիլմաշարերի, ինչպես նաև ամեն տարի անցկացվող «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի համերգային հատվածի նկարահանումն ու ցուցադրումը: Միայն վերջին 30 օրվա ընթացքում Հանրայինը ցուցադրել է Կոմիտաս Վարդապետի կյանքի և ժառանգության մասին պատմող 13 ծրագիր:
Հանրայինն ուշադիր հետևում է հանրության կարծիքներին ու հատկապես քննադատություններին և դրանք հաշվի է առնում եթերացանցը կառուցելիս»։

Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա. Ալեն Սիմոնյանն ընդունել է սլովենացի գործընկերոջը Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի ՀՀ-ն կորցնում է ազդեցությունը արցախյան հարցի վրա, կան բաներ, որոնք անդառնալի են. Տիգրան Սահակյան ԵՄ ֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզն է, մուտքի հատվածը՝ անորակ ասֆալտապատված․ Մեսրոպ Առաքելյան Հունիսի 6-ին երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. Մանե Թանդիլյան Հիմա Արցախը պատրաստ է և պետք է դառնա լիիրավ բանակցային կողմ․ Վարդանյան Ես զենք կգնեի բոլորից, անգամ՝ Թուրքիայից. Արա Աբրահամյան Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ՓԲԸ֊ի 100% բաժնետերն այսուհետ Microchip Technology Inc. ընկերությունն է Չպետք է թույլ տանք, որ ժամանակավոր եկած իշխանությունը որոշի, թե Հայաստանի տարածքը որքան պետք է լինի. Սամսոն Գրգորյան Ամերիաբանկը, ԶՊՄԿ֊ն, «Տաշիր»֊ը և Team Telecom Armenia-ն Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում հայ պատանիներին կօգնեն խփել իրենց ամենակարևոր գոլը (տեսանյութ, լուսանկարներ) Առաջիկա օրերին անձրևներ կլինեն Ադրբեջանի ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել Ռուսաստանում ստեղծվել են ամենաարդյունավետ պերովսկիտ արևային մարտկոցները՝ դրանց արդյունավետությունը հասնում է 36,1%-ի Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվել է «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդես Ռուսները հույսը չեն կորցնում, որ Փաշինյանից հետո Ալեն Սիմոնյանը կդառնա վարչապետ Պաշտոնական հաղորդագրություն Արցախից Ucom-ում գործում է ռոումինգի նոր՝ սկսած 2.99 դ/մբ սակագինը 65-ից ավելի երկրներում Ո՞վ է որոշել՝ Ֆո՞րշն է շատ բան արել Երևանի համար, թե՞ այլ մարդ. Հայկ Մկրտչյան Նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց․ Մանե Թանդիլյան Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան
website by Sargssyan