Առաջարկվում է արմատապես ձևափոխել համատիրությունների ինստիտուտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համատիրություններից դժգոհությունները երբեք չեն նվազում. դրանց պատճառների մասին կան տարբեր մոտեցումներ: Իսկ կա՞ն հնարավորություններ՝ փոխել վիճակը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ քաղաքային իշխանությունների և բնակիչների շփումն ավելի օպերատիվ և արդյունավետ կդարձնեն կառավարչական հիմնարկները:

«Ցանկանում ենք, որ համատիրությունները ձևափոխվեն, վերանվանվեն կառավարչական հիմնարկների, ունենան շահույթ հետապնդելու հնարավորություն, ավելի մեծանան նրանց գործառույթները, օպերատիվ ու արագ արձագանքեն բակերի ու շենքերի բնակիչների խնդիրներին: Ընդ որում, կառավարչական ամեն հիմնարկ չպետք է տնօրինի 1500-ից ավելի բնակարան: Հիմնարկները պետք է սկսեն նոր գումարներ փնտրել: Շատ կարևոր է համատիրությունների տարածքում և բազմաբնակարան շենքերում զետեղված կոմերցիոն տարածքների հետ առանձին ֆինանսական հարաբերությունների ստեղծումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մնացականյանը:

Ընդգծում է՝ կարևոր է Երևանի համաչափ զարգացումը: «Կենտրոնում բակեր ունենք, որ մեկ տասնյակի հասնող գործող բիզնեսներ կան, ասենք, շենքերի առաջին հարկերում, իսկ օրինակ՝ Շենգավիթում, հնարավոր է, չորս բակում շրջես, և մեկ կոմերցիոն տարածք չլինի, որ կարողանաս գումար գանձել: Այս դեպքում մայրաքաղաքում կոմերցիոն տարածքներից հավաքագրված գումարից համաչափության սկզբունքով որոշակի գումար կտրամադրվի վարչական մյուս շրջանների խնդիրների լուծմանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ կառավարչական հիմնարկի դեպքում պարտադիր վճարները պետք է մի քիչ ավելանան, ինչը կարող է, օրինակ՝ թույլ տալ մեծ բակերում ունենալ մաքրությունն ապահովող աշխատակիցներ, որոնք կստանան կանաչապատման լիցենզիա և ազատ ժամերին կկարողանան, ասենք, կարգի բերել կանաչ տարածքները: «Ցանկանում ենք, որ լինի քաղաքապետարան, վարչական շրջաններ, թաղային համայնքներ: Ունենք մեծ ու ձևավորված թաղային համայնքներ՝ Սարի թաղ, Արեշ, Կոնդ և այլն: Կյանքի ենք կոչելու թաղային համայնքի գաղափարը: Մեր առաջարկած կոնցեպտում կառավարչական հիմնարկները պետք է շատ սերտ համագործակցեն թաղային համայնքների և դրանց ղեկավարների հետ»,-եզրափակում է Վիկտոր Մնացականյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է Մենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբ Դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկում «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են 41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է
website by Sargssyan