Հայաստանում վերականգնվող էներգիայի ծավալներն աճում են

2024 թվականին վերականգնվող էներգետիկայի աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կկազմեն Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի բոլոր ծավալների 17 տոկոսը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի կանխատեսումներով՝ հաջորդ տարի վերականգնվող էներգետիկայի աղբյուրների օբյեկտների արտադրման ծավալները կաճեն 1,5 տոկոսով։ Վերականգնվող էներգետիկայի ամենաարագ զարգացող ճյուղը շարունակում է մնալ արևային էներգետիկան, որն ապահովում է տարեկան 60 ՄՎտ արտադրության ծավալների աճ:

Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ երկրում գործում է արևային էներգիայի ավելի քան 12 հազար ինքնավար արտադրող՝ 220 ՄՎտ սահմանված հզորությամբ: Հայաստանի էներգետիկ ոլորտի մինչև 2040թ. զարգացման վերանայված ռազմավարական ծրագրի և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի համաձայն, Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը արևային և հողմային էլեկտրակայանների հզորությունը հասցնել, ընդհանուր առմամբ, առնվազն 2000 ՄՎտ-ի:

Արդյունքում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը 2030 թվականին էլեկտրաէներգիայի համախառն վերջնական սպառման մեջ, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի մոտ 50 տոկոսի, իսկ մինչև 2040 թվականը՝ մոտ 60 տոկոսի:

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Գայանե Սամսոնյան

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»
website by Sargssyan