Եվրոպայում վախենում են չինացի մրցակիցներից. տուրքեր արևային սարքերի վրա

Ֆրանսիայի երեք նախարարներ դիմում են ներկայացրել եվրահանձնաժողով և պահանջում են անհապաղ փակել եվրոպական շուկան Չինաստանից արևային վահանակների և մարտկոցների արտադրողների համար։ «Le Figaro» պարբերականի տեղեկություններով՝ Ֆրանսիայում կարծում են, որ նման միջոցը ձեռնտու է ոչ միայն իրենց երկրին, այլև ողջ եվրամիությանը։ Բանն այն է, որ արևային վահանակների եվրոպական արտադրողները պարզապես չեն կարողանում մրցակցել չինացի գործընկերների հետ։ Որպեսզի միջամտեն իրավիճակին անհրաժեշտ է գործարկել մաքսատուրքերի և առևտրի մասին գլխավոր համաձայնության 19-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ժամանակավորապես դադարեցնել այս կամ այն ապրանքի ներմուծումը, որոնք ազդում են տեղական արտադրողների աշխատանքի վրա։ Նույն այդ հոդվածով կարելի է նաև չափազանց կոշտ քվոտաներ ներդնել կոնկրետ երկրների ներմուծումների վերաբերյալ։

Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները վաղուց արդեն սահամանափակումներ են դրել արևային սարքավորումների չինական առաքիչների նկատմամբ, ուստի վերջիններս սկսել են իրենց ողջ արտադրանքը տեղափոխել եվրոպական երկրներ։

2022 թվականին արևային մարտկոցները կտրուկ թանկացան, արդյունքում չինացիների մոտ հսկայական պաշարներ հայտնվեցին, և նրանք այժմ կարող են իրենց թույլ տալ դրանք վաճառել զգալի զեղչերով և անհամեմատ ավելի էժան, քան եվրոպացի արտադրողները։ Միայն Եվրոպայում գտնվող պահեստներում չինացիները 200 միլիոն նման սարքավորում ունեն, այդպիսի պայմաններում եվրոպական ընկերությունները զարգացման նոր հոսքագծերի ստեղծման որևէ շանս չունեն, ուստի և ստիպված են այլ կոշտ միջոցներով պայքարել չինացի գործընկերների ներխուժման դեմ։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Էլեն Գաբրիելյան

Կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր. Շարմազանով Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կեսաթոշակների դիմումները Ucom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն Կասպից ծովի հարավային հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասին Արցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը
website by Sargssyan