Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբԱրարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի. Էլշան ԻբրահիմովՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր մրցաշրջանի արտագնա մարզահագուստը«Hyundai Sonata»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել վերջինիս «Chery Tiggo»-ինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել բարեփոխումների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագծին«Շնորհակալ ենք, որ կաս մեր կյանքում, այդքան պարզ, այդքան խորը և այդքան մաքուր»․ Սոֆի Մխեյանի շնորհավորանքը՝ Նազենի ՀովհաննիսյանինՀարավային Կորեայի նախկին նախագահին երրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել«Ուզում էի, որ ֆիլմում հայերենը հնչի ճիշտ». «Անորա» ֆիլմի հատուկ ցուցադրությունն ու քննարկումը՝ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբԹեհրանը կողջունի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած նախաձեռնություն․ Մոսկվայում Թեհրանի դեսպանՌուսաստանն այս գիշեր Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիՄեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ,որը կկարողանա առաջ տանել իրական խաղաղության օրակարգՏարադրամի փոխարժեքները հուլիսիԲելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել է Արցախի մասին բանաձև՝ դատապարտելով ԱդրբեջանինԱրագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն ԷրիգաիսիինԱնկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Վարդան ՕսկանյանՆիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՀրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչ
Հասարակություն

Ալիևի կոչը Երևանին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանը հայկական կողմից պատասխան է սպասում խաղաղության պայմանագրի առաջարկներին, որոնք Բաքուն ներկայացրել է Երևանին ավելի քան երկու ամիս առաջ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևն՝ իր իրաքցի գործընկեր Աբդել Լատիֆ Ռաշիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք Հայաստանից մեր առաջարկներին պատասխան ենք սպասում։ Մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, բայց հիմա՝ ավելի քան երկու ամիս՝ սեպտեմբերի 11-ից, սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը մեզ պատասխանի։ Ուզում ենք իմանալ նրանց կարծիքն այս մեկնաբանությունների վերաբերյալ։ Բայց մենք այդպես էլ պատասխան չստացանք»,- Azertag լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը։

Նրա խոսքով, Երևանի պատասխանը ուշացնելու պատճառն այն է, որ «վատ խորհուրդներ են ստանում, մասնավորապես Ֆրանսիայից»։ Երկրի ղեկավարը նաև կարծում է, որ Հայաստանի հավատարմությունը ֆրանսիական խորհրդին կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար։ «Ֆրանսիան շատ կործանարար դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստորեն, Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար»,- հավելել է նա։

Ալիեւը նշել է, որ Ադրբեջանին պատերազմ պետք չէ: Ըստ Ադրբեջանի նախագահի՝ «Ֆրանսիայի կառավարության ոչ կոռեկտ հաղորդագրություններն իրականում պատրանք են ստեղծում Հայաստանի իշխանության, և, հնարավոր է, նաև հայ հասարակության շրջանում, որ նրանք կարող են կրկին ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ»։ «Հայաստանի սպառազինությունը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել։ Արդյունքը նույնն է լինելու, և ոչ ոք նրանց չի օգնի։ Ուստի, Հայաստանը պետք է ծրագրի իր ապագան՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրների, հատկապես արյունալի գաղութային անցյալ ունեցող երկրների հավակնություններից»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշեց, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստացվի խաղաղության պայմանագրի առաջարկի վերաբերյալ, այնքան լավ։