Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սպառնալիքների լեզվով խոսել Հայաստանի հետ

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սպառնալիքների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Երեկ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն ունիսոն հայտարարություններ են արել, որոնք լիովին տեղավորվում են նույն տրամաբանության մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքի որոշ ուժեր մինչ այս պահը չեն կարողանում հասկանալ, որ ղարաբաղյան պատերազմով տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել։ «Նրանք, ովքեր տարիներ շարունակ հրահրում են Հայաստանին իրենց համար օգուտ փնտրելով այս աշխարհագրությունում ապրող բոլոր մարդկանց տառապանքներից, իրականում մեծագույն վնաս են հասցնում հայությանը, հայերին օգտագործելով դատապարտեցին նրանց անվստահության և տվեցին դատարկ երազանքներ, որոնք անհնար էին իրականացնել։ Հայաստանը պետք է տեսնի և ընդունի այս իրողությունները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ կոչ անելով ընդունել ադրբեջանցիների կողմից մեկնած խաղաղության ձեռքը։

Արևմուտքին քննադատելու մեջ բոլորովին հետ չի մնացել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրաքի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե «ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության կամքի վրա»։

Հայաստանին մեղադրելով իր սփյուռքն Ադրբեջանի դեմ հարձակումների համար օգտագործելու մեջ՝ Ալիևը պնդել է, թե դա որևէ արդյունք չի տալու։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, այլ ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող և արյունալի գաղութատիրական անցյալ ունեցող պետությունների հավակնություններից։ Ըստ Ալիևի՝ Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ լսել է Արևմուտքի իր խորհրդականներին, իսկ նրանք լավ խորհուրդներ չեն տվել, ինչն էլ հանգեցրել է ստեղծված իրավիճակին։

Ըստ էության, որևէ քննադատական խոսք չհղելով Ռուսաստանի հասցեին և քննադատությունների բոլոր թիրախներն ուղղելով դեպի Արևմուտք, Էրդողանի և Ալիևի այս հայտարարությունները վկայում են, որ նրանք Արևմուտքից ինչ-որ ակնկալիք ունեն և ցանկանում են այս կերպ ստանալ իրենց ակնկալիքները բնականաբար ի հաշիվ Հայաստանի։ Իրականում Արևմուտքն ինքն էլ մեծ հավանականությամբ գործում է հենց թուրք-ադրբեջանական շահերի համատեքստում, ուստի և թուրքական կողմի հայտարարությունները պետք է ընկալել բոլորովին հակառակ ուղղությամբ և համապատասխան քայլերն էլ ձևավորել ըստ դրա։ 

Անահիտ Դավթյան

2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներին Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ Սրանք գնացել են գլուխները պատին են տվել, արդյունքում Լարսում կանգնած տնտեսվարողի գլուխն է ցավում Նիկոլի միակ ընտրությունը Թուրքիան է. Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության մասին Նասիմ Թալեբը այցելում է Հայաստան. Ո՞վ է նա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին տեղի կունենա «Գլոբալ միտումները և Հայաստանը․Հայացք դեպի ապագա» պանելային քննարկումը Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է Մենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբ Դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը «Գիտական համակարգը՝ որպես Հայաստանի տնտեսության մրցակցության գրավական» պանելային քննարկում «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են
website by Sargssyan