Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել «Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ» Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Եկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն Սուրենյանց «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ» Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ» Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ» Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի Սարգսյան
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ) Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ (տեսանյութ)IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել Մենք երախտապարտ ենք Իրանին և Դիմադրության առանցքին. ՀԱՄԱՍ (տեսանյութ) Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան Ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հրթիռակոծության հետևանքով. Պաղեստինի ԱՆ Մենք ստանդարտ, հայկական ընտանիք ենք, ավանդապաշտ. Գոռ ՀակոբյանԷլեկտրամոբիլը բախվել է բետոնե արգելապատնեշին և դուրս եկել երթևեկելի գոտուցՈւկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի նոր հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղnւթ․ ԶախարովաԱՄՆ-ն որևէ շոշափելի օգնություն չի հատկացնում Հայաստանին. Ավետիք Չալաբյան«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթացի 2-րդ փուլըՀՀ-ի մակարդակը սրանք իջեցրել են ինքնավարության մակարդակի. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ-ն ընդլայնում է սոցիալական ծրագրերը Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ կանեն զեկույցի հրապարակումից հետո Փաշինյանի համար միակ արժեքը որկորն է Փաշինյանի վախերը. ինչո՞ւ է զանգել Պուտինին
Մամուլի տեսություն

Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արագած լեռան լանջին լեռնադահուկային և էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծելու թեման արդեն քանի տարի սկանդալների կիզակետում է: Նախ՝ համանման ծրագիր էին ներկայացրել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» և Լիոնում Հայաստանի նախկին հյուպատոս Նիկոլայ Սարկիսովին պատկանող «Արագեյթ ինվեսթմենթս» ընկերությունները: Հայաստանի կառավարության ընտրությունը կանգնել էր «Ռիդ» ընկերության վրա, ինչն առաջացրել էր «Արագեյթ ինվեսթմենթսի», ինչպես նաև ֆրանսիական երկու ընկերությունների տարակուսանքը, որոնց հետ Սարկիսովի կազմակերպությունը ցանկանում էր ծրագիրն իրականացնել: Սակայն հիմա էլ պարզվում է, որ Հայաստանի իշխանությունները որոշել են «սառեցնել» ծրագիրը, որը պետք է կյանքի կոչեր «Ռիդ» ընկերությունը, և բանակցություններ սկսել եվրոպացի գործընկերների հետ:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, հիմնական պատճառն այն է, որ «Ռիդը» ռուսական կապիտալով ընկերություն է, և որպեսզի, այսպես ասած, «անցավ գլուխները ցավի տակ չդնեն», կառավարությունում որոշել են ձեռնպահ մնալ Ռուբեն Գրիգորյանի առաջարկից՝ նախընտրությունը տալով արևմտյան կազմակերպությանը: Ի դեպ, հավելենք, որ այս ծրագրի շրջանակներում կառավարությունն իր սեպտեմբերի 14-ի նիստում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ և Արագած բնակավայրերում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր կայացրել:

Բայց մենք տեղեկություններ ունենք, որ այդ բնակավայրերի բնակիչներից շատերը չեն պատրաստվում տալ իրենց տարածքները, և առաջիկայում սպասվում են դատական հայցեր: Նշենք, որ համանման «պատմություններ»՝ Ռուբեն Գրիգորյանի հետ կապված, էլի կան: Մասնավորաբար, Կոնդի ծրագրի «ոդիսականին» կանդրադառնանք առաջիկայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում