Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են

Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կազմել է 7,4 %: Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են։ Առաջին եռամսյակում դա 12,1 % էր կազմում, երկրորդում՝ 9,1 %։ Ըստ տարբեր վերլուծաբանների՝ այս պրոցեսն օբյեկտիվ է, և հենց այդպես էլ պետք է լիներ՝ հաշվի առնելով, թե՛ ռելոկանտների հեռացումը Հայաստանից և թե՛ բազմաթիվ այլ ֆակտորներ։
 
Միակ ոչ օբյեկտիվը Հայաստանի տնտեսության մեջ իշխանությունների գեր ուշադրությունն է այն ոլորտներին, որտեղ իսկապես լուրջ փող և ստվերի հնարավորություն կա և, ընդհակառակը, առանձին ոլորտների հետևողական տոռպեդահարումը։
 
Հայաստանի տնտեսության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը շարունակում են ունենալ առևտուրն ու ծառայությունները։ Երրորդ եռամսյակում համախառն ներքին արդյունքի 57,9 %-ը բաժին է ընկել նշված ոլորտներին։ Քանի որ ծառայություններն էական կշիռ ունեն տնտեսության մեջ, ապա տարբեր ենթաոլորտներում աճի տեմպերի թուլացումն ազդում է տնտեսության ընդհանուր վիճակի վրա։ Ամենավատ իրավիճակն արդյունաբերությունում է, ոչ միայն ծանր, այլ նաև թեթև և միջին արդյունաբերությունում։ Արդեն երկրորդ եռամսյակն է արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվում։ Երրորդ եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 2,6 %-ով, չնչին աճ է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում, անգամ շինարարության ոլորտում է աճի տեմպերի նվազում նկատվում, թեպետ դեռևս չափազանց բարձր է նախորդ տարվա համեմատ։ Հատկապես այս տարի շինարարության և ճանապարհների վերակառուցման ոլորտները կարող էին ավելի ցածր աճի տեմպեր ցուցաբերել, եթե վերակառուցման պետական ծրագրերին ահռելի միջոցներ չհատկացվեին։
 
Երկրում մեծ քանակությամբ շինարարություն է ընթանում բոլոր ոլորտներում, թե՛ մասնավոր և թե՛ պետական, ընդ որում մասնավորն էլ օգտվում է պետական աջակցությունից և թույլտվությունները դակվում են փաթեթներով։
 
Իշխանությունն իր կողմից հսկայական միջոցներ է վատնում տարբեր շինություններ կառուցելու համար՝ չհաշված ճանապարհների վերակառուցումը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Հայաստանում ամենամեծ քարոզչական արշավն էլ իրականացվել է ճանապարների ասֆալտապատման վրա, իսկ վերջին ամիսներին ընդհանրապես գործող իշխանություններն ասֆալտում են հնարավոր ամեն ինչ, ընդ որում նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ այդ աշխատանքներն իրականացնում են ոչ բավարար որակով, ինչը հնարավորություն է տալու նույն այդ իշխանություններին մեկ անգամ ասֆալտած ճանապարհը վերանորոգել մեկ կամ երկու տարի անց՝ կրկին հսկայական միջոցներ վատնելով։ Հարցրեք յուրաքանչյուր տնտեսագետի և նա կասի, որ հատկապես շինարարության և ճանապարհների վերակառուցման ոլորտներում ամենամեծ ստվերն է հնարավոր և ամենամեծ գումարները կարելի են յուրացնել հենց այս ոլորտներում, ուստի բնավ զարմանալի չէ Հայաստանի գործող իշխանությունների ակնհայտ հետաքրքրվածությունն այս ոլորտների նկատմամբ։ Ժամանակին ճանապարհների ասֆալտապատման գործն իր ձեռքն էր վերցրել ներկայումս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Փոխվարչապետ նշանակվելուց հետո ճանապարհների վերակառուցման գրասենյակը՝ Ճանապարհային դեպարտամենտ անվանումով, կցվեց հենց փոխվարչապետին՝ հանվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմից։ Այդ կերպ Պապիկյանը ցանկանում էր ֆինանսական հոսքերը վերահսկել միանձնյա՝ առանց Տարածքային կառավարման նախարարի խառնվելու։
 
Փորձագետները նշում են, որ տնտեսության կառուցվածքի ներկայիս իրավիճակը բնավ լավ հետևանքներ չի կարող ունենալ, փոխարենը 2024 թվականին գործող իշխանությունները կրկին հիմնական շեշտը դնում են այս ոլորտների վրա, մինչդեռ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե իշխանությունը փորձեր աջակցել արդյունաբերության զարգացմանը, հատկապես թեթև և միջին արդյունաբերության զարգացմանը, առավել ևս, որ Թուրքիայի հետ սահմանի բացվելու դեպքում հայկական արդյունաբերությունը հայտնվելու է ծանրագույն դժվարությունների առջև՝ չկարողանալով մրցակցել թշնամի երկրների արտադրանքի հետ։
 
Հայկ Առաքելյան
Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan