Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախից բռնի տեղահանվածները ևս կարող են դառնալ սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցելու ծրագիրի շահառու։

Այս մասին Կառավարության «Հումանիտար» կենտրոնի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Նախարարը մանրամասնեց, որ դրա համար արցախցիները պետք է սահմանամերձ 80 բնակավայրից մեկում ունենան հողատարածք, որտեղ էլ հնարավոր կլինի կառուցել սեփական տուն։

«Պետության աջակցության թիվը կազմում է 16 մլն դրամ, այս գումարի շրջանակներում շահառուները կարող են նախագծել իրենց սեփական տունը։ Բայց սա չի բացառում, որ տունը չի կարող լինել ավելի մեծ բնակելի մակերեսով։ Այս դեպքում, եթե 16 մլն դրամը գերազանցում է, քաղաքացիներն իրենք պետք է մնացած գումարն ապահովեն»,- նշեց Խաչատրյանը։

Նա նաև հավելեց, որ ծրագրի շահառու կարող են դառնալ բնակչության ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնք նաև ՀՀ քաղաքացիներ են, և, եթե ունեն սահմանամերձ բնակավայրում հողատարածք, սեփական տուն կառուցելու համար կարող են դիմել պետության աջակցությանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատել է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը, որը հնարավորություն է տալիս շահառուներին պետական աջակցությամբ կառուցելու անհատական բնակելի տուն սահմանամերձ 80 բնակավայրերում:

Պետության կողմից սուբսիդավորվող չափը վարկի մայր գումարի գծով կազմում է մինչև 16 միլիոն դրամ և դրա նկատմամբ հաշվեգրվող՝ մինչև 13 տոկոս տոկոսագումար: Այսինքն՝ եթե շահառուն բանկից ստանում է 16 միլիոն դրամ վարկ 13 տոկոսով, 10 տարի մարման ժամկետով, ինքը որևէ պարտավորություն տվյալ վարկի շրջանակում չունի, ամբողջն իրականացնում է պետությունը: Եթե վարկի չափն ավելին է, տարբերության մասով ամսական վճարումներն իրականացնում է իր միջոցներով։

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan