«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի նպատակն է դառնալ նորարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման

Արամ Ջիվանյանը «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոսներից է։

Ջիվանյանը կրիպտոգրաֆեր է, Skycryptor և Firo ընկերությունների համահիմնադիրը: Նա նաև «Գիտուժ» նախաձեռնության անդամ է։ Նախորդ տարի միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ականավոր գիտնականներ՝ առաջին հայազգի նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, «Starmus» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, պատմաբան և սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը և բազմաթիվ այլ հայտնիներ: Միջոցառման նպատակն է դառնալ նորարարական բիզնես գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման:

Այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին: Միջոցառման հատուկ հյուրն է լինելու աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և տեսաբան Նասիմ Նիկոլաս Թալեբը՝ «Սև կարապ» և «Հակափխրունություն» համաշխարհային բեսթսելլերների հեղինակը, որը հանդես է գալու բանախոսությամբ:

Ընթացիկ տարվա ամենամասշտաբային այս իրադարձության մասնակցության տոմսերը հնարավոր է ձեռք բերել անցնելով հետևյալ հղումով, ինչպես նաև Երևանի տոմսարկղերում:

Համաժողովի մասնակցության տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծման ծրագրերին:

Ֆրանս-հայկական շոուն և Ռուսաստանի նյարդայնությունը Մհեր Գրիգորյանին կհեռացնեն, բայց ոչ հիմա «Զվարթնոցից» կհեռացնեն ռուս սահմանապահներին ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար ԱԱ-27. Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիային Սպանություն՝ Երևանի կենտրոնում. կասկածյալը սպանվածի որդին է Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ Փետրվարի 25-ին, ժ.12:00-ից 18:00-ն, Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա «Երևանը կարդում է» խորագրով գրքի տոնը Լըկորնյուի հետ Երևան են մեկնել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ․ Politico Դանակը ոսկորին է հասել, Փաշինյանը երկիրը մորթում է, ուժեղ դիմադրություն ենք ցույց տալու Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ. փետրվարի 23-ի աստղագուշակ Օդի ջերմաստիճանն կնվազի 4-6 աստիճանով. ձյուն կտեղա՞ Տարադրամի փոխարժեքներն այսօր Ռուբեն Վարդանյանի նման մարդը, ով հսկայական գործեր է արել իր հայրենիքի համար՝ մինչև հիմա Բաքվի բանտում է․ Դավիթ Մանուկյան Ամերիաբանկի և BOGG-ի հաջող գործարքը կարող է էժան փողեր ու ներդրումներ բերել Հայաստան․ փորձագետ Օրերս լրացավ «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի ստեղծման երկու տարին. Մարատ Գերասիմյան Կրթական ուղևորությունը դեպի ԱՄԷ հայ պատանի երաժիշտների համար ունեցավ մեծ հաջողություն Մյունխենում շահեցին բոլորը, բացի Հայաստանից. Մենուա Սողոմոնյան Արցախի իշխանությունների դեմ բռնաճնշումները գնալով ավելի են ուժգնանում
website by Sargssyan