Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է

«Foundation for Armenian Science and Technology (FAST)» հիմնադրամի հիմնադիր տնօրենը  Արմեն Օրուջյանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է: «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի հարկի տակ մեկտեղելու է հարյուրավոր գիտնականներնի, հետազոտողներին, տեսաբաններին և գործարարներին ամբողջ աշխարհից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած այս համաժողովն առաջին անգամ անցկացվեց 2022 թվականին և ամենամյա բնույթ է կրելու: Նախորդ տարում միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ականավոր գիտնականներ՝ առաջին հայազգի նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, «Starmus» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, պատմաբան և սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը և բազմաթիվ այլ հայտնիներ:

Միջոցառման նպատակն է դառնալ նորարական բիզնես  գաղափարներն ու գիտական հայտնագործությունները կամրջող հարթակ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման:

Այս տարի «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին: Միջոցառման հատուկ հյուրն է լինելու աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և տեսաբան Նասիմ Նիկոլաս Թալեբը՝ «Սև կարապ» և «Հակափխրունություն» համաշխարհային բեսթսելլերների հեղինակը, որը հանդես է գալու բանախոսությամբ:

Ընթացիկ տարվա ամենամասշտաբային այս իրադարձության մասնակցության տոմսերը հնարավոր է ձեռք բերել անցնելով հետևյալ հղումով, ինչպես նաև Երևանի տոմսարկղերում:

Համաժողովի մասնակցության տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծման ծրագրերին:

Մսավաճառներին բերման են ենթարկել ԳՈՒՄ–ի շուկայից․ ի՞նչ է հայտնի Դոլարի փոխարժեքը մտահոգել էր Փաշինյանին. ԿԲ-ն մերժել է ինտերվենցիա անել Ինչ իրավիճակ է Սիսիանից մինչև «Զանգեր» հատվածում Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային սառնամանիքներ են մոտենում Օրենքը խախտելով առգրավում են վաճառվող միսը ԱՄՆ-ը կրկնապատկում է չինական արևային սարքերի տուրքերը Գազատար է վնասվել․ մի շարք հասցեներում գազ չի լինի Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի Բենզին եմ լցրել վրես, ինձ կվառեմ. Գումի շուկայում պայթունավտանգ իրավիճակ է Ի՞նչ է նշանակում հոգեբանական անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. ՀայաՔվե «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Ի՞նչ են պայմանավորվել ՀՀ-ն, Իրանն ու Հնդկաստանը ՔՊ վարչախմբի տնտեսական վախճանը. Հրայր Կամենդատյան Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿ
website by Sargssyan