Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է

Կոնվերս Բանկը հայտարարում է «Եվրոթերմ» ՓԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մասին: Ազդագիրը Կենտրոնական բանկում գրանցվել է սույն թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1/575 որոշմամբ:

Թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն ՀՀ դրամ է, արժեկտրոնի եկամտաբերությունը 12,5%, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: 

Պրոդուկտին առավել շատ անձանց հասանելիություն ապահովելու նպատակով սահմանվել է պարտատոմսերի ձեռքբերման ցածր շեմ՝ նվազագույնը տասը հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Ըստ որում, պարտատոմսեր գնել հնարավոր է նաև Converse Mobile հավելվածում՝ մուտք գործելով «+», ապա՝ «Կատարել ներդրում» և հետևելով հրահանգներին:

Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասում է. «Ուրախ ենք հայտարարել Բանկի նոր B2B և B2C ծառայության մասին: Կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխմամբ ներդրողներին հնարավորություն ենք տալու դիվերսիֆիկացնել իրենց ներդրումները՝ օգտվելով նոր հնարավորությունից, իսկ թողարկող ընկերություններին՝ տեղաբաշխման արդյունքում ներգրավել միջոցներ, դառնալ ավելի հանրային ու ճանաչելի: Հարկ եմ համարում նաև նշել այս գործընթացի կարևորությունը բորսայական առևտրի աշխուժացման և կապիտալի շուկայի կայացման առումով՝ հաշվի առնելով իրական հատվածի կազմակերպությունների սակավաթիվ թողարկումները: Տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող թողարկողների առկայությունն անչափ կարևոր է մեր երկրի ֆինանսական շուկայի համար, ինչով պայմանավորված՝ այսուհետ ակտիվորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»:

«Եվրոթերմ» ընկերությունում նշում են, որ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծ առաջխաղացում է՝ միտված աշխատանքային գործընթացների և կորպորատիվ կառավարման բարելավմանը, զարգացմանը, իսկ երկարաժամկետ առումով՝ նաև ընկերության կազմաիրավական ձևի փոփոխությանը:

«Եվրոթերմ» ընկերության գործադիր տնօրեն Վահե Ղազարյանն ասում է. «Ի սկզբանե «Եվրոթերմ» ՓԲԸ-ի նպատակներից է եղել դառնալ բաց բաժնետիրական ընկերություն։ Արժեթղթերի թողարկումը լավագույն տարբերակներից մեկն է մեր նպատակին մեկ քայլ ավելի մոտ լինելու համար։

Պարտատոմսերի թողարկումները կբարձրացնեն ընկերության տեսանելիությունը և նրա նկատմամբ վստահությունը ֆինանսական շուկաներում, կնպաստեն նոր ներդրումների ներգրավմամբ արտադրության ընդլայնմանն ու կապիտալի կառուցվածքի դիվերսիֆիկացմանը: Մյուս կողմից, սա ընկերության և մեր պրոդուկտների նկատմամբ հաճախորդների լոյալությունը բարձրացնելու հիանալի հնարավորություն է»:     

Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում` երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:

Նշենք, որ Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ. և մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ: Սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ակտիվները կազմել են մոտ 489 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները՝ 417 մլրդ ՀՀ դրամ:

Կոնվերս Բանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է պարտատոմսերի թողարկման ծավալով: 2017թ-ից ի վեր թողարկել է մոտ 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմս, իսկ ներկա պահին Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում է մոտ 19.7 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմս:

«Եվրոթերմ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ-ին և շուկայում ներկայանում է «Նոյան», «Մենք» ապրանքանիշներով: Ունի սեփական այգիներ Արմավիրի մարզի Վանանդ և Բագարան գյուղերում։ 

«Եվրոթերմ»-ը ՀՀ-ում հյութերի և նեկտարների, մուրաբաների և բանջարեղենային պահածոների խոշորագույն արտադրողներից և արտահանողներից մեկն է։ Արտահանման հիմնական շուկաներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մսավաճառներին բերման են ենթարկել ԳՈՒՄ–ի շուկայից․ ի՞նչ է հայտնի Դոլարի փոխարժեքը մտահոգել էր Փաշինյանին. ԿԲ-ն մերժել է ինտերվենցիա անել Ինչ իրավիճակ է Սիսիանից մինչև «Զանգեր» հատվածում Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային սառնամանիքներ են մոտենում Օրենքը խախտելով առգրավում են վաճառվող միսը ԱՄՆ-ը կրկնապատկում է չինական արևային սարքերի տուրքերը Գազատար է վնասվել․ մի շարք հասցեներում գազ չի լինի Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի Բենզին եմ լցրել վրես, ինձ կվառեմ. Գումի շուկայում պայթունավտանգ իրավիճակ է Ի՞նչ է նշանակում հոգեբանական անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. ՀայաՔվե «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Ի՞նչ են պայմանավորվել ՀՀ-ն, Իրանն ու Հնդկաստանը ՔՊ վարչախմբի տնտեսական վախճանը. Հրայր Կամենդատյան Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿ
website by Sargssyan