Կոլորադոյի տանիքների կանաչ օազիսները կարող են կերակրել մի ամբողջ մեգապոլիս

Securitylab.ru-ն գրում է, որ Կոլորադոյի նահանգի համալսարանի գիտնականները ոչ ավանդական փորձ են անցկացնում քաղաքային միջավայրում բերք աճեցնելու համար: Ուսումնական շենքերից մեկի տանիքում իսկական այգի են ստեղծել բանջարաբոստանային և խոտաբույսերի շարքերով, որոնց վերևում տեղադրվել են արևային մարտկոցներ։

«Մենք նպատակ ունենք համատեղել օգտակար մշակաբույսերի մշակումը վերականգնվող էներգիայի արտադրության հետ քաղաքային շենքերը էկոլոգիապես ավելի մաքուր և ինքնավար դարձնելու համար», — բացատրել է ծրագրի ղեկավար Ջենիֆեր Բուսելոտը:

Ամռանը արևային մարտկոցները, ինչպես ծառերի պսակները, անհրաժեշտ ստվեր են ստեղծում բույսերի համար և պաշտպանում դրանք գերտաքացումից։ Իսկ խոնավությունը, որը գոլորշիանում է գետնից ու վեր բարձրանում սառեցնում է մարտկոցները բարձրացնելով դրանց արդյունավետությունը։

Կանաչ տանիքը բարելավում է շենքի ջերմամեկուսացումը և նվազեցնում օդորակման անհրաժեշտությունը: Դա հատկապես վերաբերում է «ջերմային կղզիների» դեմ պայքարին, որոնք առաջանում են խոշոր քաղաքներում բետոնի և ասֆալտի մեծ կուտակումների պատճառով:

Տանիքների վրա բույսեր աճեցնելը նաև խնայում է ոռոգման ջրի մինչև մեկ երրորդը համեմատած այն քանակի հետ, որն անհրաժեշտ է սովորական ֆերմաների պահպանման համար, ասել է Բուսելոտը, քանի որ մշակաբույսերը ստվերվում են արևի ուղիղ ճառագայթներից դրանց մակերեսից ավելի քիչ խոնավություն է գոլորշիանում:

Շատ տեսակներ, ինչպիսիք են կաղամբը, աղցանները և խոտաբույսերը, աճում են մի քանի հարկերի բարձրության վրա: Հատկապես լավ արդյունք է ցույց տվել չիլի պղպեղը, ջերմասեր այդ բույսը նույնիսկ ուշ աշնանը գերազանց բերք է տալիս տանիքին։ Անդրադառնալով դրան գիտնականները հույս ունեն, որ քաղաքային ֆերմաները քաղաքների աճող բնակիչությանը կտրամադրեն թարմ սնունդ, եթե նախագիծը հետագայում զարգացում ստանա։

Հարկ է նշել քաղաքային այդ էկոլոգիայի առավելությունները: Թռչուններ են սկսել հայտնվել ֆերմայի տանիքում, հավանաբար կանաչ տանիքը նրանց համար կանգառ է ծառայում սեզոնային միգրացիայի ժամանակ: Փոշոտողները՝ մեղուները, թիթեռները և նույնիսկ կոլիբրիները, նույնպես պատրաստակամորեն տեղավորվել են ծաղկող բույսերի կողքին:

«Ապագայում տանիքների տնկարկները կկարողանան միավորել մեկուսացված քաղաքային լանդշաֆտները մեկ էկոհամակարգի մեջ օգտակար կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի համար»,-ասել է Բուսելոտը:

Բարձրահարկ ջերմոցների մասշտաբները դեռ փոքր են։ Սակայն գիտնականները կարծում են, որ ժամանակի ընթացքում նման օբյեկտները կօգնեն տնտեսապես օգտագործել սահմանափակ ռեսուրսները նույնիսկ խոշոր քաղաքներում:

Գյուղատնտեսական մշակության նմանատիպ փորձեր արդեն իսկ իրականացվում են նաև այլ երկրներում։ Սակայն Կոլորադոյի համալսարանի նախագիծը մինչ օրս ամենամեծ և հաջողվածներից  մեկն է: Այնտեղ տեղադրված են տվիչներ՝ ջերմաստիճանը, խոնավությունը և լույսը վերահսկելու համար: Սարքավորումը թույլ է տալիս ուսումնասիրել անսովոր պայմաններում մշակաբույսերի աճեցման բոլոր առանձնահատկությունները և ընտրել օպտիմալ ագրոտեխնիկական լուծումներ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա 
website by Sargssyan