Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը

Հայաստանի իշխանություննները պարբերաբար երկնիշ տնտեսական աճի մասին են հայտարարում։ 2022 թվականին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով տնտեսական աճը կազմել է 12,6 %։ 2023 թվականին ակնկալվում է ավելի քան 7 % տնտեսական աճ։ Այս ակնկալիքներն առիթ են դարձել որպեսզի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, էկոնոմիկայի նախարարը և գործող վարչախմբի տարբեր ներկայացուցիչներ ուրախության ճիչեր արձակեն, հայտարարեն, թե իրենց իշխանության օրոք երկրի կենսամակարդակն աճում է։

Միակ բանը, որ փաշինյանական վարչախմբի օրոք աճել է պետական պարտքն է՝ 2015 թվականի համեմատ, գրեթե կրկնապատկվելով։ Մինչդեռ Հայստանում վերջին 5 տարիներին գրեթե չի նվազել աղքատների թիվը։ 2019-ին աղքատության ցուցանիշը 26,4 % էր, 2022-ին՝ 24,8 %։ Չի նվազել նաև գործազրկության մակարդակը։ 2018 թվականին գործազրկության մակարդակը 16 % էր, այս տարվա երկրորդ եռամսյակում 11,7 %։ Իհարկե, նույնիսկ զրոյական նվազումն այս ցուցանիշների գործող իշխանությունները փորձելու են ներկայացնել իրենց օգտին, բայց տրված խոստումների, ահռելի ծախսերի պարագայում նման իրավիճակը գրեթե կարելի է ասել զրոյական է, որևէ քայլ չի կատարվել, ավելին 2024 թվականի պետական բյուջեով էլ որևէ հարց չի լուծվում։

Ընդդիմադիրներն ու անկախ տնտեսագետները նշում են, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում և տնտեսական աղետից հնարավոր է եղել խուսափել միայն Ռուսաստանից Հայաստան տեղափոխված հազարավոր անձանց և դրամական փոխանցումների շնորհիվ, ինչպես նաև վերջին 1,5 տարվա ընթացքում զգալի աճած իմպորտի շնորհիվ, որի պարագայում Հայաստանը կարողացել է մի քանի անգամ ավելի շատ տարբեր ապրանքներ ներկրել Արմուտքից և դրանք վերաարտահանել Ռուսաստան։

Վերին Լարսում տեղի ունեցած դեպքերից հետո Հայստանում իրավիճակը կարող է չափազանց լարվել, իսկ 2024 թվականին, ըստ տարբեր մասնագետների, տնտեսական ակտիվությունը ոչ միայն կնվազի, այլև կարող է ընդհուպ լուրջ ռեցեսիայի հիմքեր դրվեն։ 

Հայկ Պապյան

ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Արմավիրում 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ Բժիշկը զգուշացրել է ջրծաղիկի մաhացու վտանգի մասին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել 24 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Ճապոնիան հայտարարել է 20 ատոմային ռեակտորին համարժեք արևային էներգետիկայի մասին Տղաս առավոտ 11 անց կես դուրս է եկել տանից, լուր չունենք Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե» Անընդունելի է բոլոր բուհերը տանել Ակադեմիական քաղաք․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք Չալաբյան Ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի․ Մենուա Սողոմոնյան «Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է». Հայկ Կոստանյան Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր Մենք չենք մասնակցում ԱՊԼ չեմպիոնական մրցավազքին. «Չելսիի» գլխավոր մարզիչ Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի վրա․ Yonhap Հալեպում մասամբ դադարել են աշխատել բջջային կապն ու ինտերնետը
website by Sargssyan