ԱՄԷ-ում շահագործման են հանձնել խոշորագույն արևային ջերմային էլեկտրակայանը

Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-ին շահագործման են հանձնվել աշխարհում խոշորագույն արևային ջերմային էլեկտրակայանը՝ կոնցենտրացիոն տիպի, 700 մեգավատ հզորությամբ։ Մեկնարկը տեղի է ունեցել ՄԱԿ-ի COP 28 համաժողովի շրջանակներում։ Նախագծում իրականացած ներդրումները կազմել են գրեթե 4,3 միլիարդ դոլար։

Նման նախագծի համար Հնդկաստանում, ի դեպ, ծախսել են 1,4 միլիարդ դոլար։ 20 քառակուսի կիլոմետր տարածքում, ինչը հավասար է 3000 ֆուտբոլային դաշտերի, արևային վահանակներ են տեղադրել, իսկ ամենավերջում՝ 263 մ բարձրությամբ կոնցենտրատոր աշտարակն է։ Նման համակարգը կոնցենտրացնում է ջերմային էներգիան, ինչը թույլ է տալիս շոգի արտադրել և այդ կերպ շարժել էլեկտրագեներատորի դասական համակարգի տուրբինները։

Նախագծում ներգրավված են 70 հազար հելիոստատներ, հատուկ հայելային վահանակներ, որոնք հետևում են արևի շարժմանը և տեղաշարժվում այդ ուղղությամբ։ Հսկայական այս համակարգը կարող է էլեկտրականությամբ ապահովել 200 հազար տների էլեկտրականության պահանջն ամբողջ տարվա ընթացքում։

Նախագիծն արդեն ընդգրկել են գինեսի ռեկորդների գրքում։ Աշտարակը հեռվից նման է անապատում գտնվող փարոսի և դրա լույսը կարելի է տեսնել Դուբայի յուրաքանչյուր կետից։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Նունե Սաֆարյան

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա 
website by Sargssyan