Մի «թարս»... հարց․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի Նիկոլ Փաշինյանի «100 փաստն» ընդօրինակելով՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում «Մի լավ բան» գրառումաշարք է սկսել: Դե, Փաշինյանի երևակայությունը հազիվ թե ունենան՝ պարբերաբար «100 փաստ» մոգոնելու համար, բայց օրը, օրումեջ մեկ «փաստ» մտածելն էլ է տարբերակ: Երեկ, օրինակ՝ ԲԴԽ նախագահը գրել է այն մասին, թե ինչքան լավը, անկախ ու անկողմնակալ է հայրենի դատարանը, առհասարակ, դատական համակարգը, ինչքան էլ «չկամները» քննադատում են: Հետաքրքիր է՝ այդ ո՞ր «զուգահեռ իրականության» մեջ է նա գտնվում: Ո՞ր Հայաստանում է նա ապրում:

Ի դեպ, նույն հարցը նաև էկոնոմիկայի նախարարին կարելի է տալ, որը զարմացած հարցնում էր լրագրողներին, թե որտեղի՞ց վերցրին, որ մարդիկ ավելի վատ են ապրում: Բայց, լավ, Քերոբյանի մասին հետո, չշեղվենք: Անդրեասյանի գրառման առիթը, երևի պետք է ենթադրել, մամուլում որպես «Գեբելսի գործ» անվանված պատմությունն է, երբ փաշինյանական վարչախմբի «պատժիչ համակարգը» որոշակի հետապնդում էր սկսել տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ: Բայց դատարանում այդ անեկդոտային «գործը», ինչպես ասվում է, փլուզվեց: Ինչևէ: Հիմա, պետք է ենթադրել, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դա հարմար առիթ է նկատել, որպեսզի «մի լավ բան» ասած լինի:

Բայց մենք էլ «մի լավ բան»-ի հանգվույն «մի «թարս» հարց» տանք Կարեն Անդրեասյանին, որի գլխավորած հիմնարկը հրապարակային պարզաբանմամբ էր հանդես եկել քաղաքական բանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոցը չփոխելու մասին դատարանի որոշման վերաբերյալ, ըստ էության, խախտելով դատավարական էթիկայի նորմերը, եթե ոչ՝ գերազանցելով լիազորությունները: Այդ ինչպե՞ս է լինում, որ դատարանի որոշումը ավելի շուտ հայտնվում է ԲԴԽ-ի տրամադրության տակ, այլ ոչ թե՝ դատավարական կողմի, տվյալ դեպքում՝ մեղադրանքից պաշտպանվող կողմի: Առհասարակ, ինչի՞ է նման այդ դրսևորումը, երբ ԲԴԽ-ն հրապարակավ սկսում է հանրությանը համոզել, թե ինչքա՜ն ճիշտ է վարվել դատավորը, որ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու որոշում է ընդունել: Վերջապես՝ ո՞վ է այդ որոշումը տվել ԲԴԽ-ին, երբ դատավարության մասնակիցներին անգամ չէր ուղարկվել: Լավ, ընդունում ենք, հարցը մեկը չէր, բայց մի կոնտեքստում է, ուրեմն, ընդունեք որպես «մի «թարս» հարց» կամ հենց «մի լավ հարց»:

Հ.Գ.-Հա, ավելի լավ կլիներ՝ ԲԴԽ նախագահը հետևեր ԵԽԽՎ հերթական նստաշրջանի լիագումար նիստին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից
website by Sargssyan