Մենք պետք է Իրանի և Ռուսաստանի հետ ունենանք ռազմական դաշինքներ. Արշակ Կարապետյան

 Հայաստանի գործող իշխանութունները արտաքին քաղաքականության մեջ, և ընդհանրապես, իրենց վարած քաղաքականությամբ ընդամենը մեկ նպատակ են հետապնդում՝ ցանկացած գնով երկարաձգել սեփական իշխանությունը։

Ըստ ամենայնի` Փաշինյանը և նրա թիմը հասկանում է, որ իշխանությունը կորցնելու դեպքում լրջագույն խնդիրներ են ունենալու ոչ միայն օրենքի, այլ նաև ողջ հասարակության հետ։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընդամենը միտված է երկիրը տուրբուլենտ վիճակում պահելու, թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները կատարելու, հնարավորինս հանրությանն ահաբեկելու, ինչպես նաև` նախկինում ունեցած պարտավորություններն ամբողջությամբ ջրելու ուղղությամբ։ Վերջին երկու տարին հայ-ռուսական հարաբերութունները փչացվում են հետևողականորեն։

Ցանկացած պարագայում Նիկոլ Փաշինյանի թիմի գործողություններում որևէ տրամաբանություն ողջամիտ մարդը գտնել չի կարող, մինչդեռ տրամաբանություն իսկապես կա, Փաշինյանը և իր թիմը դրված են արտաքին հեռակառավարման վահանակի վրա, ընդ որում` «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի խոսքով՝ այդ հեռակառավարողները գտնվում են Ամերիկյան դեսպանատանը և նրանք են որոշում, թե ինչ արտաքին քաղաքականություն պետք է վարի Հայաստանը, այլապես անհնար էր պատկերացնել, որ Ռուսաստանի մասով չափազանց անհավասարակշիռ և չմտածված գործողությունների կփորձեն գնալ։

Միայն վերջին երկու օրվա ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ երեք տարբեր պաշտոնյաններից զգուշացումներ են ստացվել Հայաստան։ Փոխարգործնախարարներ Պանկինի և Գալուզինի, ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի կողմից հստակ զգուշացվել է, որ Հայաստանի որոշ լուրջ քայլերի կապակցությամբ իրենք մտավախություն ունեն։ Բնականորեն Հայաստանի գործող իշխանությունը, եթե սիրեր սեփական երկիրն, ապա կփորձեր հասկանալ դաշնակիցների մտահոգությունները, իսկ իր քայլերում էլ հաշվի կառներ նաև սեփական երկրի հնարավորությունները։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշել էր, որ Երևանում պետք է հասկանան, թե ովքեր են մեր բարեկամները, առաջին հերթին Ռուսաստանը, իսկ տարածաշրջանում մեր բարեկամը Իրանն է։ «Մենք պետք է Իրանի հետ աշխատենք, Իրանի և Ռուսաստանի հետ ունենանք ռազմական դաշինքներ»,- նշել է Կարապետյանը, հավելել, թե Ռուսաստանը մեր մարտավարական ընկերն է, բայց Իրանը գտնվում է մեր անմիջական կողքին։ Թեհրանին թողած, ընկել ենք օվկիանոսից այն կողմ պետություններ ենք ման գալիս, որ մեզ պաշտպանեն, կամ մեզ հետ հարաբերվեն։ Հայաստանի անվտանգության իրական բլոկը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի համատեղ անվտանգային համակարգի ստեղծումը, որը կարող է կոչվել, օրինակ, Հարավային ռազմական դաշինք։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ այդ դեպքում Հայաստանը կլինի անձեռնմխելի այս տարածաշրջանում։ «Հայաստանը չպետք է որևէ արևմտյան երկրի հետ վատ լինի, բայց միևնույն ժամանակ պետք է ունենա իր հետաքրքրությունները, կարողանա տարածաշրջանում իր բարեկամ պետություններին համոզի անվտանգային լրջագույն միջավայր ստեղծելու հարցում և այդպիսի հնարավորութուններ հենց կան Ռուսաստանի և Իրանի մասով»,- նշել է Կարապետյանը։ Արշակ Կարապետյանի այս առաջարկը արմատապես հակասում է Հայաստանի գործող իշխանութունների վարած քաղաքականությանը, մինչդեռ հենց սա է Հայաստանի զարգացման և իրական անվտանգային միջավայրի ստեղծման միակ հնարավորությունը։ Ի վերջո, թե՛ Ռուսաստանը և թե՛ մեր հարավային հարևան Իրանը լուրջ վերապահումներ ունեն Արևմուտքին մեր տարածաշրջան մտցնելու հարցում և բազմիցս արտահայտել են իրենց դժգոհությունները։ Հայաստանն էլ իր քաղաքականությունը վարելու հարցում պետք է անպայման հաշվի առնի նման «մանրուքները»։ Մեկ անգամ այդ փաստը հաշվի չառնելը աղետի հանգեցրեց Հայաստանի Հանրապետությանը։

Նախօրեին կրկին հայտնի դարձավ, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա, ընդ որում` Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը հատուկ տեղեկացնում էր, որ օգնություն ուղարկել է Հայաստանի կառավարությունը։ Դեռևս անցած տարվա սեպտեմբերից, երբ Կիև էր ուղարկվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ռուսաստանը Հայաստանի դեսպանին բողոքի նոտա էր հղել, իսկ այդ այցի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ էին հնչել։

Այս անգամ էլ Հայաստանը կրկին գնում է Ռուսաստանին սրելու և զայրացնելու ճանապարհով։

Հայկ Առաքելյան

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan