Նիկոլ Փաշինյանն Ալիևի առաջ ապահայկականացման պարտավորություն է ստանձնել

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա: Նաև ասում էր, որ եթե ՔՊԿ-ն չվերարտադրվի, ապա պատերազմ կլինի: Ասում էր՝ կա՛մ ես կմնամ վարչապետ ու խաղաղություն կլինի, կա՛մ ես չեմ մնա վարչապետ ու պատերազմ կլինի: Հերթական անգամ մանիպուլացնում ու խաբում էր:

Վերարտադրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ նախ հայտարարելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքի մասով պետք է իջեցնել նշաձողը, ապա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:

Այլ պատկեր ունեցանք նաև խոստացված խաղաղության մասով: Այժմ Ադրբեջանը օկուպացված է պահում ՀՀ տարածքի առնվազն 200 քառակուսի կիլոմետր տարածքը:

Նիկոլն ասում էր, որ եթե Արցախը հանձնենք, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի և մեր երկիրը կվերածվի «խաղաղության խաչմերուկի»: Արցախը հանձնեց, Ադրբեջանի ախորժակն ավելի մեծացավ:

Ալիևն այս ամբողջ ընթացքում խոսում է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու նպատակներից, Երևանը համարում է «Էրիվան»:

Հիմա Նիկոլը նոր բանաձև է առաջարկում: Ասում է՝ մինչև ՀՀ սահմանադրությունը չփոխենք, ՀՀ անկախության հռչակագրից չհրաժարվենք, խաղաղություն չի լինի: Դա Ալիևի պահանջն է, բայց այդ պահանջը գնալով նոր բովանդակություն է ստանում: Ադրբեջանի մարտավարությունը կրկին նույնն է. իրենք նոր զիջումներ են պահանջում Հայաստանից՝ փոխարենը ոչինչ չխոստանալով, ավելի ճիշտ՝ է՛լ ավելի ագրեսիվացնելով իրենց ծավալապաշտական ու այլ տիպի նկրտումները:

Ադրբեջանը ապահայկականացում է պահանջում Նիկոլից: Վերջինս ստանձնել է այդ պահանջը կատարելու պատրաստակամություն՝ հանուն իր կաշվի փրկության:

Հայաստանի միակողմանի զիջումներն ակնհայտորեն հանգեցնելու են մեր պետականության կորստին, նոր ցեղասպանության հեռանկարին: Նիկոլն այդ ամենը ներկայացնում է որպես խաղաղության հասնելու գործընթաց, բայց նախորդ տարիների պես բերելու է նոր պատերազմ ու նոր կորուստներ:

Իրական խաղաղության հասնելու բանաձևը մեկն է՝ ազատվել փաշինյանական իշխանությունից, վերականգնել հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, վերականգնել բանակն ու Ադրբեջանի, Թուրքիայի հետ վարել բանակցություններ՝ մեր պետական շահերի պաշտպանության տեսանկյունից: Այդ շահերը չեն ենթադրում ագրեսիվ ռազմական գործողություններ, բայց չեն ենթադրում նաև կապիտուլյացիոն բնույթի զիջումներ: Դա ունակ է անելու միայն ազգային նոր իշխանությունը:

Կորյուն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ է մեջբերում՝ մոլորեցնելով հանրությանը Քըլըչը Հայաստանի հարց է քննարկում՝ առանց Երևանի մասնակցության Փաշինյանի սիրտը նոր շոու է ուզում Մոսկվայի զգուշացումը Նիկոլ Փաշինյանին Ինչպես ընտրել արևային մարտկոցներ և ինչին պետք է ուշադրություն դարձնել ԶՊՄԿ-ի բացահանքի առօրյայից. թրթուրավոր ապարաբարձիչի և հսկա ինքնաթափերի սինխրոն աշխատանքը Հայ գերիների ազատման համար աշխարհասփյուռ հայերի ջանքերը պետք է միավորվեն. Օկամպո «Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը». «Փաստ» Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Քաղաքացիները շարունակում են խաբվել. ի՞նչ պետք է անի պետությունը. «Փաստ» Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել. «Փաստ» Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ. «Փաստ» Կեսարյան հատումների աճը զսպելու համար ԱՆ-ն նոր ծրագիր է մշակել Հրապարակվել է ՔԿՀ-ներում օգոստոս ամսվա ընթացքում հայտնաբերված արգելված իրերի թիվը Մարգո Ռոբին դարձել է Chanel No.5-ի նոր դեմքը Պետք է օգնենք ԼՂ ժողովրդին՝ մշակել աշխատանքային պլանը․ առաջնորդները բանտում են. Լուիս Մորենո Օկամպո Sotheby's-ում 6,9 մլն դոլարով հազվագյուտ Աստվածաշունչ է վաճառվել Շոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն Ընը
website by Sargssyan