Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի առաջնորդ, որը կկարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել և պատասխան տալ երկրի գլխին կուտակված խնդիրների համար. Արշակ Կարապետյան

Հայաստանի գործող իշխանությունները ողջ թափով ձեռնամուխ են եղել սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն, ընդ որում ակնհայտորեն գործող իշխանությունները երկար ժամանակ, բավական լավ պատրաստվել են սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն, ինչը վկայում է, որ Հայաստանի օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելու, դրանք թուրք-ադրբեջանական շահերին համապատասխանեցնելու պահանջները նոր չեն, այլ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի առջև դրվել են շատ վաղուց, ըստ ամենայնի հենց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։

Մինչ գործող իշխանությունները հանրությանը սահմանադրական ինչ-ինչ մանր փոփոխություներ էին առաջարկում և սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ստեղծելով փորձում դրանք հրամցնել, տակից իրականում լուրջ աշխատանք էին տանում։ Տարբեր աղբյուրների գնահատմամբ՝ իշխանությունը, ընդհուպ, պատրաստի Սահմանադրության տեքստ ունի, որն էլ առաջարկելու է հանրությանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ։

Ի վերջո գործող իշխանությունների համար առանցքային նշանակություն ունի նոր Սահմանադրության մեջ մի քանի կարևոր արձանագրումներ անելու, արդյունքում, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, ստացվելու է 4-րդ հանրապետություն, որը բժշկական տերմինաբանությամբ «ռախիտ» է լինելու։

Պահպանելով խորհրդարանական կառավարման համակարգը՝ Փաշինյանը ոտնձգում է Սահմանադրության հիմնական առանցքին։ Նախ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելով՝ Փաշինյանը տուրք է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի երկու պահանջների. առաջին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման առաջամարտիկ լինելու պահանջն է, երկրորդ՝ Արցախի ինքնիշխանության ճանաչումից հրաժարվելն է։ Գործող իշխանություները նաև ցանկանում են փոխել Հայաստանի խորհրդանիշները՝ հիմնը, զինանշանը, նաև վերացնել Հայ առաքելական եկեղեցու գերիշխող դերը՝ հայ իրականության մեջ։ Ընդ որում Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ սահմանադրական փոփոխություններ պարտադրված է անել, սակայն այդ փաստը հանրությանը ներկայացնում է պոպուլիզմի հերթական դոզայով՝ համոզելով, թե դրանից է կախված Հայաստանի հետագա խաղաղ ընթացքը։ Ավելին, գործող իշխանությունները նույնիսկ կարգախոս են մտմտում, որն էլ ներակայացնելու են հանրությանը, այն է՝ «Ով դեմ է նոր Սահմանադրությանը, կողմ է պատերազմին»։

Փաստացի, Փաշինյանն ամեն ինչ անում է սեփական իշխանությունը երկարաձգելու համար, մինչդեռ, եթե փոքր-ինչ նույնիսկ սիրեր սեփական երկիրը, ապա ընդհանրապես հրաժարական կտար, իսկ մինչ այդ սահմանադրական փոփոխություններ իրականացնելով, բոլորովին այլ բան կփոփոխեր, օրինակ կառավարման համակարգը և թույլ կտար Հայաստանին անցնել նախագահական կառավարման։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը բազմիցս փաստարկել է, որ Հայաստանին կառավարման համար նախագահական համակարգ է անհրաժեշտ, ավելին պետք է ունենալ պետության կառավարման զինվորական համակարգ՝ սկսած նախագահից, որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար և վերջացրած վերջին զինվորով, պետք է հստակ զինվորական կառավարում լինի։

Ըստ Կարապետյանի՝ անհրաժեշտ է այնպիսի առաջնորդ, որը կկարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել և պատասխան տալ երկրի գլխին կուտակված խնդիրների համար, մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգը թույլ է տալիս վատթարագույնին կրկին վերարտադրվել առանց լուրջ խնդիրների։

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan