Ո՞վ է Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնողը և ի՞նչ առնչություն ունի Հայաստանում երեխաների առքուվաճառքի հետ կապված քրեական գործի հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵՄ անդամ երկրների կառավարությունները մինչև հուլիս պետք է համաձայնության գան Եվրոպական խորհրդարանի նախագահի թեկնածության շուրջ: Ամենահավանական թեկնածուներից մեկը համարվում է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին:

Խոսքը նույն Դրագիի մասին է, որի անունը շրջանառվում է Հայաստանում երեխաների առքուվաճառքի հետ կապված քրեական գործի շրջանակներում: Բանն այն է, որ, ըստ տեղեկությունների, Հայաստանից երեխա է որդեգրել նաև Մարիո Դրագիի որդին՝ Ջիակամո Դրագին։ Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ «երբ Հայաստանում հենց կառավարության նիստում հայտարարվեց, որ ապօրինի որդեգրումներ են իրականացվել, իսկ հետո նաև քրեական գործ հարուցվեց, քիչ էր մնացել քաղաքական սկանդալ հասունանար` Իտալիայի նախկին վարչապետը, նրա ընտանիքը պահանջել են ՀՀ իշխանություններից` դադարեցնել գործի քննությունը և ամոթալի աղմուկը, որը վնասում է իրենց ընտանիքին և որդեգրված երեխայի իրավունքներն է ոտնահարում»:

Ըստ այդմ, հայկական կողմը ստիպված է եղել քրեական գործի նյութերից հեռացնել Իտալիայի վարչապետի թոռան էպիզոդը և Դրագիի կողմից իրականացված որդեգրության մասին տվյալները։ Եվ ահա, հիմա նույն Մարիո Դրագին հավակնում է դառնալ Եվրոպական խորհրդարանի նախագահ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan