Փաշինյանն ուզում է մեղմել բարձրացող արդարացի բողոքն ու դժգոհությունը. Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Կառավարության նիստը վերածելով քաղաքական անհաջող քարոզչության՝ Նիկոլ Փաշինյանը շարունակ շահարկում է պետության հարկատվության գործառույթի բովանդակությունը։ Նա հայտնագործություն կատարածի տոնով հայտարարում է, որ գնալով պետք է շատ մարդիկ հարկեր վճարեն, որպեսզի պետությունը կարողանա ճանապարհներ վերանորոգել, դպրոցներ կառուցել և այլն։ Ի դեպ, հաշվի առնելով նախորդ օրերին Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատողների բողոքի հանգամանքը՝ առավելապես կենտրոնացավ այն թեզի վրա, որ, իբր, եթե «խոպանչիները» հարկ չվճարեն արտերկրում իրենց կատարած աշխատանքից ստացած եկամտի դիմաց, ապա «ինչո՞վ պիտի սարքվեն էն ճանապարհները, որոնցով մարդիկ պիտի հասնեն օդանավակայան ու մեկնեն աշխատանքի, հո ոտքով չե՞ն մեկնելու»։

Նմանօրինակ մանկամիտ ձևակերպումներով փաստացի վիրավորելով արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների, և առհասարակ ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը և նրանց դնելով անհասկացողի տեղ՝ Փաշինյանն ուզում է մեղմել բարձրացող արդարացի բողոքն ու դժգոհությունը, սկսում է թվարկել, թե, օրինակ, Մարտունի համայնքում ի՛նչ աշխատանքներ են կատարվել 2018թ․-ից ի վեր։

Նա հաշվի չի առնում, որ հարկ վճարող մեր հայրենակիցները, այդ թվում արտագնա աշխատողները հարկեր են վճարում նախևառաջ երաշխավորված անվտանգություն ունենալու համար, արդիական սպառազինություններով զինված բանակ ունենալու համար, արդիական ինժեներական լուծումներով կահավորված առաջնագիծ ունենալու համար, պրոֆեսիոնալ դիվանագետներ ունենալու համար (որոնք առաջ են տանում Հայաստանի՛ ազգային-պետական շահերը), անկախ ու անաչառ դատավորներ ունենալու համար (որոնք քաղաքական պատվերով մարդկանց չեն կալանավորում կամ ազատազրկում), ազգային ու համամարդկային բարձր արժեքներով կրթություն ունենալու համար (ոչ թե արժեք չունեցող ու սպառողական հասարակություն ձևավորող կրթություն ունենալու համար), ինչու՞ ոչ, միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհներ ու տրանսպորտային ենթակառուցվածք ունենալու համար (այլ ոչ անորակ ասֆալտապատում կամ միևնույն փողոցը տարվա մեջ մի քանի անգամ քանդել-նորոգելու և ձեռքի հետ միլիոններ յուրացնելու համար)։

Հ․Գ․ Այստեղ կարող էին լինել նկարներ նոր վերանորոգված, բայց քանդված ճանապարհներից, 19000 դրամանոց ծիրանի տնկիներից, սակայն նախընտրում եմ դնել Ռուբեն Վարդանյանի նկարը, մարդ, ով պատանդառվել է Բաքվի բռնապետական ռեժիմի կողմից և որի ազատ արձակման ուղղությամբ ՀՀ պատշաճ հարկատու քաղաքացիների հարկերով պահվող արտգործնախարարությունը մատը մատին չի խփում։

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan