Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝ Փաշինյանի նվնվոցի տակ

Ընդամենն օրեր առաջ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Իլհամ Ալիևի հետ, որից հետո Գերմանիայի կանցլեր Շոլցը հայտարարել էր, թե կողմերը կառուցողական մթնոլորտում պայմանավորվել են հարցերը լուծել ոչ ռազմական բախման միջոցով։ Երեկ արդեն Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստատեսությանը, հայտարարել, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Ըստ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ձգտում է նոր տարածքներ զավթել Հայաստանից։ Որ Ադրբեջանն ունի նման նկրտումներ, նույնիսկ Իլհամ Ալիևը չի թաքցնում՝ հայտարարելով, թե մտադիր չեն դուրս գալ Հայաստանից օկուպացված տարածքներից՝ հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներից։

Փաշինյանի հարցազրույցն իրականում մեկ նպատակ է հետապնդում, Մյունխենում տեղի ունեցած հանդիպումներից հետո հնարավոր էսկալացիայի ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա և ապահովագրել ինքն իրեն։ Ավելին, ողջ հարցազրույցի ընթացքում միայն Փաշինյանի նվնվոցն է լսվել՝ ըստ որի Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու։

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է որակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, միևնույն ժամանակ Ադրբեջանը հաղորդագրություն է տարածել, թե իբր երեկ առավոտյան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի վրա՝ Գեղարքունիքի մարզի և Քարվաճառի շրջանի սահմանագծին Ադրբեջանցիները հայտարարել են, թե իբր իրենց զսպվածություն են դրսևորել, սա էլ նոր տեխնոլոգիա է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր հայերն են խախտում հրադադարը, իսկ իրենք զերծ են մնում պատասխանելուց։

Մի քանի նման հայտարարություն անելուց հետո, Ադրբեջանը փորձելու է լեգիտիմ հիմքեր ստեղծել Հայաստանի դեմ նոր ռազմական էսկալացիա հրահրելու և Երևանին որպես մեղավոր մատնանշելու համար։ 

Նելլի Մանուկյան

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան
website by Sargssyan