Հայաստանը ևս բարեկամական վերաբերմունք ունեցող երկրների շարքում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Մոսկվայում ուշագրավ տվյալներ են ամփոփվել՝ կապված հետխորհրդային երկրներում կոմունիկացիոն ռեժիմների բարեկամական վերաբերմունքի վարկանիշների հետ: Նման հետազոտություն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացնում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Ի դեպ, նշվում է, որ մոնիտորինգի մեթոդոլոգիան և կիրառված տեխնոլոգիաները մշակված են ինստիտուտի կողմից և չունեն իրենց, այսպես ասած, «կրկնօրինակը», այսինքն, աննախադեպ են: Այս տարի հետազոտություններին մասնակցել է ռուսաստանյան և արտասահմանյան ավելի քան 400 փորձագետ՝ կրկնակի ավելի շատ, քան անցած տարի: Իրականացվել է 16 հետխորհրդային երկրներում տեղի ունեցած իրադարձությունների, պաշտոնական փաստաթղթերի, նշյալ երկրների ղեկավարների հայտարարությունների և լրատվամիջոցների մանրամասն վերլուծություն:

Ռուսաստանի հետ բարեկամական կոմունիկացիոն ռեժիմի շարքին է դասվել տասը երկիր՝ Հարավային Օսիա, Բելառուս, Աբխազիա, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան և Հայաստան: Վրաստանը գնահատվել է որպես համեմատաբար բարեկամական, իսկ հինգ երկիր գրանցել է բացասական ցուցանիշներ՝ Ուկրաինա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Մոլդովա: «Բարեկամության» ցանկում առաջատարը Հարավային Օսիան է՝ 93,5 միավորով: Հայաստանը եզրափակում է տասնյակը՝ 46 միավորով: Համեմատության համար նշենք, որ Վրաստանն ունի 12 միավոր: Հետազոտության արդյունքների ներկայացման ժամանակ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը երեկ նշել է, թե ինչ հիմնական գործոններ են ազդում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունների վրա, այդ թվում՝ բացասական իմաստով:

Ի մասնավորի նա շեշտել է բևեռացման խորացումը, քաղաքակրթական խորացող տարանջատումը, անդրսահմանային կլաստերավորման համար նոր պայմանների ի հայտ գալը, ռազմական գործոնի ուժեղացումը և այլն:

Ի դեպ, նշենք, որ պրեզենտացիային ներկա են եղել ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Անտոն Ռիբակովը, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլեգ Կարպովիչը, ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Նիկոլայ Կոնդրատյուկը, Հասարակության հետ կապերի ռուսաստանյան ասոցիացիայի նախագահ Եվգենի Մինչենկոն, Պետդումայի պատգամավոր Արկադի Սվիստունովը, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի դիտորդ խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ, իրավագիտության դոկտոր Նիկոլայ Գրիբինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան Տանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը Սա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
website by Sargssyan