Ռուսաստանն առաջարկում է վերջնական կողմնորոշվել

Ռուսաստանն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բերանով Հայաստանին առաջարկում է կողմնորոշվել։ Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը հույս ունի պատասխան ստանալ Հայաստանի Հանրապետությունից՝ կապված պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրացիոն կառույցներում՝ այդ թվում ՀԱՊԿ-ում մասնակցության հետ։ «Ժամանակն է, որ Հայաստանը որոշի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում, Ռուսաստանը սպասում է պատասխանի»,- ասել է Լավրովը։ Նաև ընդգծել, թե Հայաստանի իշխանությունների հայտարարությունները կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման, ինչպես նաև Ռուսաստանի կողմից գործնական քայլեր կատարելուն։

Ըստ էության, Ռուսաստանը պաշտոնական Երևանի վերջին հայտարարություններից հետո, թե սառեցրել են անդամակցությունը ՀԱՊԿ-ում, բայց չեն ցանկանում խնդիրներ հարուցել ԵԱՏՄ-ի հետ, պարզ հարցադրում է անում Հայաստանին, նշում, որ հնարավոր չէ օգտվել մի ինտեգրացիոն միավորի արտոնություններից և բարիքներից, սակայն հրաժարվել մեկ ուրիշից։ Ռուսաստանը պարզ հայտարարում է, որ ՀԱՊԿ-ն լքելու դեպքում, Հայաստանը ստիպված է լինելու լքել նաև հնարավոր բոլոր ինտեգրացիոն կառույցները, դրանից բխող բոլոր հետևանքներով։

Հայկական կողմից պաշտոնապես առայժմ արձագանք չկա, նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրում» չեն հասկանում, թե ինչպես պիտի վարվել։ Մեկը, օրինակ, հայտարարում է, թե անհրաժեշտ է լքել ՀԱՊԿ-ն, իսկ մեկ ուրիշը՝ ինչպես խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պնդում է, թե ՀԱՊԿ-ն լքելու պաշտոնական որոշում Հայաստանը դեռևս չունի։

Գործող իշխանությունները նունիսկ սեփական շարքերում չեն կարողանում կարգավորել այդ հարցը, ուր մնաց դա փորձեն անել հանրային լայն կոսոլիդացիայով, առավել ևս, որ վերջին հարցումների համաձայն հայաստանցիներն առանձնապես ցանկություն չունեն լքել ՀԱՊԿ-ն և խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ 

Աննա Կարապետյան

Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը
website by Sargssyan