Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

Ս․թ․ ապրիլի 19-ից հունիսի 6-ը Ֆասթ Բանկը նախատեսում է տեղաբաշխել 11% տարեկան եկամտաբերությամբ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը 2,000,000,000 ՀՀ դրամ է։ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով և արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 33 մասնաճյուղերից, տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալներ։

Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ֆիզիկական անձանց դեպքում հարկման ենթակա չեն:

Ֆասթ Բանկի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ․ թիվ 1/408Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ ներբեռնելով դրանք Բանկի կայքէջից:

010 510000 | www.fastbank.am

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:

Սույն նյութը համարվում է գովազդ:

Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք Չալաբյան Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա Սողոմոնյան Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճի Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել
website by Sargssyan