Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան

Արշակ Կարապետյան. «Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է»:

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը, «Համահայկական երիտասարդական ճակատի» ղեկավար Հովհաննես Հարությունյանը և կուսակցության ակտիվի անդամներն այցելել են Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող հայ եկեղեցական գլխավոր համալիր՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի պատրիարքական էքսարքի նստավայր:

Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: Հանդիպման արդիական (հատկապես այսօր) հարցերն էին 1700-ամյա քրիստոնեական հավատքի նշանակությունը հայ հասարակության, հայկական հիմքերի, ավանդույթների և մշակույթի, ինչպես նաև Հայաստանի հոգևոր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության պահպանման համար:

Քննարկվել է  եկեղեցու դերը Հայաստանի ժամանակակից կյանքում, հայ ժողովրդի ազգի վարքագծային ոճի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դաստիարակության և հայկական ավանդույթների ակունքների ու փոխադարձ հարգանքի համամարդկային սկզբունքների նկատմամբ հարգանքի մեջ: Ուշադրություն է դարձվել համաշխարհային հանրությանը հայկական ավանդույթի գրագետ ինտեգրման անհրաժեշտությանը։

Դատապարտվել են հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու վրա, որը հետևողականորեն և անշեղորեն պաշտպանում է հայ ժողովրդի շահերը՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության հիմնադիր, ընդ որում՝ զերծ մնալով քաղաքականությունից։

Ընդգծվել է ինչպես Եկեղեցու, այնպես էլ հայ ժողովրդի տրամադրություններն ու կամքը նրբանկատորեն զգացող անհատ հոգևորականների նկատմամբ Հայաստանի իշխանությունների և Ազգային ժողովի առանձին անհեռատես պատգամավորների արհամարհական վերաբերմունքի, ինչպես նաև հավատացյալների շրջանում պառակտման փորձերի անթույլատրելիությունը:

Վերջում Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հանդիպման մասնակիցներին է  նվիրել իր նախաձեռնությամբ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակված «Կրոնական թեմաները Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններում» գիրքը:

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում «Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Քաղաքական հետապնդում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին «ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա Սողոմոնյան Ո՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութ
website by Sargssyan