Յոթ երկրներ նախազգուշացրել են Ռուսաստանում ահաբեկչությունների սպառնալիքի մասին

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Ռուսաստանում առաջիկա 48 ժամվա ընթացքում ահաբեկչությունների սպառնալիքի մասին։ Նախազգուշացմանը միացել են Լատվիան, Հարավային Կորեան, Շվեդիան, Կանադան, Գերմանիան և Չեխիան, գրում է dw.com-ը։

Լատվիայի ԱԳՆ-ն, վկայակոչելով ԱՄՆ դեսպանատան տեղեկատվությունը, ուրբաթ օրը՝ մարտի 8-ին, կոչ է արել իր քաղաքացիներին զգույշ լինել և առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել Մոսկվայում զանգվածային հավաքներից։ Գերատեսչությունը նաև կոչ է արել Լատվիայի քաղաքացիներին լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը՝ «միջազգային անվտանգության ոլորտում լարված իրավիճակի պատճառով»։

Կանադայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց, ինչպես նաև զգուշացրել են ահաբեկչական հարձակման վտանգի մասին։ Նման նախազգուշացում է արել նաև Ռուսաստանում Հարավային Կորեայի դեսպանատունը։ Շվեդիայի դեսպանատների և հյուպատոսությունների կայքում հայտնվել է նախազգուշացում, ըստ որի երկրի քաղաքացիներին խորհուրդ է տրվում չայցելել Ռուսաստան «տարածաշրջանում անվտանգության վատթարացող իրավիճակի պատճառով», իսկ Մոսկվայում Չեխիայի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին հատուկ զգուշանալ և խուսափել մարդաշատ վայրերից «Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում ծայրահեղական խմբավորումների հնարավոր հարձակումների մասին հայտնված տեղեկությունների պատճառով»:

Իր հերթին, Գերմանիայի ԱԳՆ-ն թարմացրել է Ռուսաստանի Դաշնություն մեկնելու վերաբերյալ առաջարկությունները խստորեն խորհուրդ տալով Գերմանիայի քաղաքացիներին հրաժարվել դրանցից:

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր էր ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել առաջիկա երկու օրվա ընթացքում Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքի մասին։ Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը և ԱՄՆ Պետդեպարտամենտի հյուպատոսական բյուրոն են զգուշացրել վտանգի մասին։ Բացի այդ, Պետդեպարտամենտը առավելագույնի է բարձրացրել Ռուսաստան մեկնելու ռիսկի մակարդակը։

Հայկ Մինասյան

ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան
website by Sargssyan