Թուրքիան չի հրաժարվելու «Զանգեզուրի միջանցքի» պահանջներից

Մինչ Հայաստանի իշխանությունները հայտարարում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց տրամադրվածության մասին, թուրք պաշտոնյաները շարունակում են առաջ մղել իրենց պահանջները։
Բաքվում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի։
Ըստ Ֆիդանի՝ այժմ եզակի հնարավորություն է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու, միևնույն ժամանակ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցով նա կառուցողական մոտեցում է ակնկալել։
«Զանգեզուրի միջանցքին» Բաքվում անդրադարձել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ Բինարի Յըլդըրըմը, ընդ որում, պահանջելով բացել Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները, Զանգեզուրի միջանցքը տալու եղանակով, Յըլդըրըմը նաև պնդել էր, թե պետք է փոփոխություններ իրականացնել Հայաստանի Սահմանադրության մեջ, հանել Հայաստանի զինանշանի վրա պատկերված Արարատ լեռը։
Մեկ այլ թուրք պաշտոնյա՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը, տարեկան մեկ միլիոն տոննայից հասնելով մինչև 25 միլիոն տոննայի։
Մեկ օրում երեք բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասով վկայում են, որ թուրքական իշխանությունները որևէ կերպ չեն փոխել իրենց մտադրությունները Հայաստանի հետ հարաբերությունների առումով և, օգտվելով փաշինյանական իշխանության անողնաշար բնույթից, շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել մեր երկրին, իսկ գործող վարչախումբը միայն կատարում է թուրքերի և ադրբեջանցիների պահանջները։

Աննա Մուրադյան
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին
website by Sargssyan