«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է․ ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ․ Վահե Հովհաննիսյան

«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է, նորմալության իլյուզիայի ձևավորման պրոցեսի մաս։ Ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Իմ երկու ընկերները՝ հանրային գործիչներ Ստեփան Դանիելյանը և Ավետիք Իշխանյանը, անդրադարձել են ԱԺ-ում ընդդիմության ներկայությանը։

Երկուսն էլ այն կարծիքին են, որ նման գործունեությամբ ընդդիմությունը լեգիտիմացնում է այս կառավարության գործունեությունը։

Ըստ էության, այս պատկերը ստեղծում է նորմալության իլյուզիա, որը ամենավտանգավոր խոչընդոտն է՝ հանրային արթացման և պայքարի համար։

Հայաստանում ոչ մի նորմալ բան չկա, հետևաբար՝ չի կարող լինել նորմալ ԱԺ աշխատանք։

Ընդդիմության սուր հարցերն աղավաղում են նաև հարցի սրությունը. սա 4 գյուղի խնդիր չէ, սա մի քանի հեկտարի կամ սահմանագծման խնդիր չէ։ Այս պատկերը շատ նման է Արցախի պետականության անկման համառոտ պատմությանը։

Սկզբում մարսեցինք Փառուխը, հետո դաշտերում աշխատողների վրա կրակոցները, ասում էինք՝ դե էպիզոդներ ենք, լռենք, հետո՝ էկոակտիվիստների սակավամարդ ակցիաները, հետո բոլոր ստորացումները, հետո՝ ճանապարհի լիակատար փակումը, հետո՝ Արցախի լիակատար կորուստը։ Այս ողջ ընթացքում այս ԱԺ-ն հանգիստ աշխատել է՝ բազմաթիվ հարակից թեմաներով, Արցախի կորստից մեկ շաբաթ առաջ և մեկ շաբաթ հետո։ Ընդ որում, այդ հարակից թեմաները միշտ իշխանությունն է բերում օրակարգ։

Հիմա նույնը կատարվում է Հայաստանի հետ։ Սա 4 գյուղի լոկալ խնդիր չէ, մեծ է հավանականությունը, որ այս ընթացքը մի պահից բերի պետության անկառավարելի փլուզման։ Ուրեմն՝ պայքարի և աշխատանքի բովանդակությունը պետք է փոխվի։ Ամեն ինչ պետք է փոխվի։

«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է, նորմալության իլյուզիայի ձևավորման պրոցեսի մաս։ Ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ։ Հասարակությունն այսօր 4-5 սոցիալական լուրջ թեմաներով լարվածության մեջ է, բայց ընդդիմությունը հասարակության առաջարկած օրակարգին էլ չի արձագանքում։

Ավետիք Իշխանյանը ասում է ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ նկարագրելով խորհրդարանական իրականությունը։

Ես ինքս, օրինակ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, թե Սեյրան Օհանյանը, որը հայկական բանակի հիմնադիրներից է (ամենայն հարգանքով), ի՞նչ հարց կարող է ունենալ Նիկոլին։ Ի՞նչ հարց կարող է ունենալ գեներալը, երբ նրա ստեղծած բանակը տարել ջարդել են, իսկ իր ընկերներից, սպաներից, ենթականերից հազարները Եռաբլուրում են կամ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը, որի ճակատագիրն էլ մշուշոտ է։

Ի՞նչ հարցի, ինչ պատասխանի մասին կարող է խոսք լինել, ինչի՞ մասին է, և ո՞ւմ է ներկայացնում այս ԱԺ-ն, նրա առանձին խմբակցությունները։Սրանք հարցեր են, որոնց մասին ժամանակն է բաց խոսել։ Եվ ամենևին հաճելի չէ այս մասին խոսել ու գրել, սակայն սա հետևանքն է այն բանի, որ ընդդիմադիր խմբակցության ներսում այս հարցերը քննարկվեին։ Չէ՞ որ կան տարբերակներ՝ այդ դահլիճում չլինելու և նորմալության իլյուզիան ընդհատելու, անգամ՝ առանց մանդատներից հրաժարվելու, եթե մարտավարության առումով այս պահին ճիշտը մանդատները գոնե ֆորմալ պահելն է։

Առաջիկա պայքարը պահանջելու է առավելագույն գրագիտություն և ազնվություն»,- գրել է Հովհաննիսյանը։

Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան
website by Sargssyan