ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հատուկ հանձնարարություն է իջեցվել կոշտ արձագանքել ընդդիմությանը

Հայաստանի Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանը երեկ վերածվել է թեժ լեզվակռվի։

Փաշինյանը ցինիզմի «մաստեր-կլասս» է ցուցադրել ։ Մասնավորապես, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի, Լևոն Քոչարյանի, Գառնիկ Դանիելյանի հարցերին, Փաշինյանն ընդհուպ անցել է բարեկրթության բոլոր սահմանները, վիրավորական արտահայտություններ արել, իսկ նրա կողմնակիցները փորձել են միջադեպ և ծեծկռտուք հրահրել։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հատուկ հանձնարարություն է իջեցվել հնարավորինս կոշտ արձագանքել ընդդիմության հարցերին և հնարավորության դեպքում փորձել իրավիճակը տեղափոխել մինչև ձեռնամարտի։

Փաշինյանն էլ իր կողմից վիրավորական արտահայտություններ և հայտարարություններ անելով , ավելի է սրել իրավիճակը, և միայն ընդդիմության զսպվածության պատճառով է , որ բանը կռվի չի հասել։

Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել ընդդիմության մարտավարական սխալը. Խորհրդարանում սադրիչ հարցեր և մեղմ , բայց վիրավորական որակումներ տալով, Փաշինյանին հնարավորություն են տալիս իր պաշտոնին ոչ հարիր, սակայն իր կերպարին բնորոշ հակահարձակումների անցնել։

Մինչդեռ ընդդիմությունն արդեն վաղուց պետք է հասկացած լիներ, որ Փաշինյանի դեմ հնարավոր է պայքարել բացառապես քաղաքական մտքի և իրական, իրատեսական տեսլականի առկայության պայմաններում ու արմատական գործողություններով։ Միանշանակ է, որ Փաշինյանի սիրած տակտիկան ընդօրինակելով ՝ նրանք վարչախմբի պարագլխին այդ հարցում հաստատ գերազանցել չեն կարող, ընդհակառակը՝ կորցնում են իրենց վարկանիշի վերջին նշույլները։

Մարիամ Բախշյան

Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը
website by Sargssyan