Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարերլ է, որ Կասպից ծովում իրենց ռազմական ներկայությունն ապահովելու երրորդ երկրների ջանքերը հակասում է տարածաշրջանի շահերին։ Այս մասին նա հայտարարել է Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ բանակցությունների ժամանակ։

«Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ որոշ երրորդ երկրների գործողությունները Կասպից ծովում ռազմական ներկայությունն ապահովելու համար հակասում է տարածաշրջանի շահերին»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև առաջարկ է արել երրորդ Կասպյան տնտեսական համաժողովն անցկացնել «կասպյան հնգյակի» երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Նախորդ ֆորումը տեղի է ունեցել Մոսկվայում 2022 թվականի հոկտեմբերի 5-6-ը։

Իրանի դիվանագիտության ղեկավարը մարտի 28-ին բանակցություններ է վարել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ «Մենք պայմանավորվեցինք ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, տարանցման, տրանսպորտի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում, երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալն աճում է, և մենք ակնկալում ենք դրա պայթյունավտանգ աճ ապագայում», - հանդիպումից հետո լրագրողներին ասաց նախարարը։

Նա հավելել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ապագայում պաշտոնական այցով կմեկնի Աշխաբադ։

Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը
website by Sargssyan