Աբովյանում 19-ամյա վարորդը Toyota-ով կոտրել է եղևնիներն ու գլխիվայր շրջվել, վիրավոր կա. դեպքի վայր է ժամանել քաղաքապետը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Երեկ՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հրաչյա Հայրապետյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 հսկայական եղևնիներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Գրել է Շամշյանը։ 

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, մասամբ հեռացրել ճանապարհի երթևեկելի գոտուց կոտրված եղևնիները և տեղում իրականացրել հերթապահություն:

Քաղաքապետարանի աշխատակիցները հեռացրել են ծառերը, քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որը տեղափոխվել է անվտանգ վայր: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Օպերատիվորեն ժամանել են Աբովյանի քաղաքապետ Էդվարդ Բաբայանը, քաղաքապետի տեղակալներ Զիրոյանը և Մովսիսյանը։

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայութունը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վարորդը միայնակ չի եղել, նրա հետ եղել են ևս 2 հոգի, և վթարի հիմնական պատճառներից մեկը «Toyota»-ի վարորդի և այլ վարորդի կողմից, ժողովրդի լեզվով ասած՝ «գոնկա» մտնելն է:

Այդ տեղեկությունը ոստիկանությունը պարզում է, և եթե այն հաստատվի, ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց և մյուս ավտոմեքենան և նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan