ԱԺ նախագահի սայթաքումը. քարտեզ չունեն

Հայաստանի գործող վարչախումբը, ադրբեջանական պահանջներն արդարացնելու իր ջանքերում, երբեմն անցնում է չափը և հայտնվում անհեթեթ իրավիճակում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երեկ, սոցիալական ցանցերում երկու անգամ խմբագրել է իր իսկ գրառումը՝ նոր քարտեզներ նշելով։ 
«ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել , ոչ էլ նման քննարկում կա», տելեգրամյան իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը՝ կից հրապարակելով Հայաստանի տարածքն արտացոլող քարտեզ։ Սակայն րոպեներ անց խմբագրել է նույն գրառումը, մեկ այլ քարտեզ տեղադրել, ընդ որում, ի տարբերութուն նախորդի, որպես ադրբեջանական են ուրվագծված Տավուշի և Արարատի մարզերում գտնվող և անկլավային համարվող բնակավայրերը։
«Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ, այդ քարտեզով մենք անկախացել ենք և դա քննարկման ենթակա չէ»,- գրել է Սիմոնյանը։
Միևնույն ժամանակ նա որևէ պարզաբանում չի արել, թե ինչու՞ է երկու անգամ փոփոխել իր իսկ դրած քարտեզը, որոնց տարբերությունն առանցքային է։
Մի կողմից գործող իշխանությունն ամեն գնով ցանկանում է կատարել Ադրբեջանի պահանջը` հասկանալով, որ հակառակ դեպքում պատերազմին դիմակայել չի կարողանալու, մյուս կողմից էլ խնդիր ունեն հանրության հետ հաղորդակցվելու, հստակ բացատրելու, ընդհուպ հանրային շերտերի հետ աշխատելու, կամ էլ լավագույնը՝ խոստովանելու սեփական անձեռնհասությունն ու ապիկարությունը և լքելու իշխանությունը՝ այն թողնելով ավելի պատրաստված և հանուն պետության գործող ուժերի։ Փոխարենը փորձում են մանիպուլացիաներով և կեղտոտ քարոզչական հնարքներով հանրությանը համոզել, թե հայկական տարածքները «բուն ադրբեջանական» են։
Ահա հենց սա էլ իրականում այն դավաճանությունն է, որի մասին խոսում է ողջ հանրությունը։

Հայկ Հակոբյան 

Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների եզրահանգման լավ նյութ են. Վանեցյանը պատասխանել է Փաշինյանին Եթե Կիևը բրիտանական զենքով հարվածի Ռուսաստանին, մենք կթիրախավորենք բրիտանացիների օբյեկտները. Զախարովա Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Չարենցավանում, վաղը շարժումը կուղևորվի Աբովյան քաղաք Crocus City Hall-ում տեղի ունեցածի կազմակերպիչն արտասահմանում է. ՌԴ ԱԴԾ տնօրեն Երթը շարունակվում է՝ չնայած կարկուտին ու քամուն (տեսանյութ) Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան
website by Sargssyan