Սիրե′ք ՀՀ-ն, սիրե′ք մեր ժողովրդին և փորձեք օգտակար լինել մեր երկրի հզորացմանը․ Արման Վարդանյանը՝ երիտասարդներին (ֆոտոշարք)

Ապրիլի 6-ին «Դվին Մյուզիք Հոլլ»-ում տեղի է ունեցել «Միասնություն» համազգային շարժման հանդիպումը երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել են հասարակական տարբեր գործընթացներում երիտասարդների դերը, ներգրավվածությունն ու գաղափարները։ Ներկա են եղել ՀՀ տարբեր բուհերի ակտիվ ուսանողներ, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։ Հանդիպման սկզբում հնչել է ՀՀ օրհներգը, որից հետո ելույթներով հանդես են եկել շարժման ղեկավար Արման Վարդանյանը, «Հայկական երազանք» կուսակցության նախագահ, «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։

Շարժման առաջնորդ Արման Վարդանյանը, դիմելով երիտասարդներին, նշել է մի քանի կարևոր ուղենիշներ, որոնք նրանք պետք է դնեն իրենց առջև նպատակներին հասնելու համար։

«Հարգելի′ երիտասարդներ,

սիրով ողջունում եմ ձեզ «Միասնություն» համազգային շարժման» միջոցառմանը։ Կարող եմ փաստել, որ այստեղ ներկա է մեր երիտասարդության ամենաակտիվ, ամենաինտելեկտուալ և «ամենաթասիբով» հատվածը։  Համոզված եղեք, որ եթե այս տարիքից ձեր կյանքում դնեք ճիշտ ուղենիշներ, շփվեք ճիշտ մարդկանց հետ, ունենաք գաղափարական մոտեցումներ և ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը, ապա կյանքում կհասնեք ամեն ինչի։ Համոզված եմ՝ այստեղ ներկաներից շատերը ապագայում լինելու են մշակութային փայլուն գործիչներ, տնտեսագետներ, բանիմաց իրավաբաններ, պատգամավորներ, նախարարներ, նաև երկրի ղեկավարներ»։

Շարժման առաջնորդը հորդորել է երիտասարդներին երբեք չսահմանափակել ցանկությունները, առողջ ամբիցիաները․

«Անկախ նրանից՝ որտեղ կլինեք, սիրե′ք ՀՀ-ն, սիրե′ք մեր ժողովրդին և ամեն ձեր քայլով փորձեք օգտակար լինել մեր երկրի հզորացմանը։ Եթե ամեն մարդ փորձի այդպես անել, ապա մի քանի տարում մենք կունենանք լրիվ այլ երկիր։

Կարևոր կոմպոնենտ է նաև հավատքը․ եղեք միշտ Հայ Առաքելական եկեղեցու կողքին, մի′ մոռացեք, որ մենք աշխարհում առաջին քրիստոնյաներն ենք, որ եղել ենք առաջին ազգը, որը հավատքի համար պատերազմել է։ Եկեղեցին մեր պատմության ընթացքում եղել է այն լուսավոր կետը, որին ձգտել է մեր ազգը։

Եղեք նաև բանակի կողքին, հիշե′ք, որ բանակը մեր համար մեկ գերատեսչությունն է, այն մեր սրբությունն է։ Միայն հզոր բանակ ունենալու դեպքում մենք կարող ենք ունենալ անվտանգ երկիր, և միայն այդպիսի երկրում կարող են զարգանալ կրթությունը, գիտությունը, արվեստը, մշակույթը, տնտեսությունը։

Շատ կարևորում եմ նաև կրթական համակարգը։ Ստացեք ֆունդամենտալ կրթություն, մի′ անցկացրեք ձեր ժամերը անիմաստ գործերին տրվելով, երբ փոխարենը կարող եք սովորել նոր բան»,-ասել է Արման Վարդանյանն ու երիտասարդներին կոչ արել փոխել երկրի արժեքային համակարգը՝ նշելով, որ ՀՀ-ում անհրաժեշտ է գաղափարական սերնդափոխություն։ 

Իր հերթին, «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը, ելույթով դիմելով երիտասարդներին, նշել է, որ հայ ժողովրդի հաղթանակաները երիտասարդության շնորհիվ են կերտվել՝ սկսած Ավարայրի ճակատամարտից մինչև արցախյան վերջին պատերազմ։

«Մեր հաջորդ հաղթանակները ևս երիտասարդության շնորհիվ են կերտվելու, և միայն մեր համախբվածությունն ու գաղափարական պայքարը կարող են ՀՀ-ն հանել այս ծանր իրավիճակից։

Մենք պիտի պատրաստ լինենք ամենօրյա դաժան պայքարի»,-ասել է Արմեն Մկրտչյանն ու հավելել՝ երիտասարդությունն ու ուսանողությունն է լինելու ապագա Հայաստանի հաղթանակի շարժիչ ուժը։

Երիտասարդների հետ հանդիպումն անցել է ջերմ ու աշխույժ մթնոլորտում, որի ավարտին տեղի է ունեցել նաև հարցուպատասխան․ ներկաները իրենց հուզող հարցերն են ուղղել «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանին։ Վերջինիս առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումների շարք ունենալ ու համատեղ իրականացման համար ներկայացնել երիտասարդության շրջանում ակտիվ գործունեության, հայրենասիրական, ազգային, հավատքի, բանակային թեմաներին վերաբերող տարբեր նախագծեր։

Շարժման առաջնորդը վստահեցրել է՝ կաջակցի դրանց իրականացմանը։ 

 

                   
 
«Բարսելոնա»-ն խոշոր հաշվով հաղթել է «Մալյորկա»-ին. Յամալի վերադարձը հաղթական էր կատալոնացիների համար ՆԳՆ-ն զգուշացնում է․ Չանհանգստանալ Արմավիրում 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր․ մանրամասներ Բժիշկը զգուշացրել է ջրծաղիկի մաhացու վտանգի մասին Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում բացված ցուցադրությունում ներկայացված է նաև Երվանդ Քոչարի երկու աշխատանք Հոսպիտալացված 19-ամյա աղջիկը հայտնել է՝ Երևանի հյուրանոցների մեկում իրեն բռնաբարել ու ծեծի են ենթարկել 24 ժամ ջուր չի լինելու Ի՞նչ է որոնում Պապիկյանն ԱՄՆ-ում Աղազարյանին հանեցին կուսակցությունից Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում Ճապոնիան հայտարարել է 20 ատոմային ռեակտորին համարժեք արևային էներգետիկայի մասին Տղաս առավոտ 11 անց կես դուրս է եկել տանից, լուր չունենք Փաշինյանի թիմում հրաժարականների պատճառների շարքում կան նաև արտաքին գործոններ․ «Հայաքվե» Անընդունելի է բոլոր բուհերը տանել Ակադեմիական քաղաք․ Ցոլակ Ակոպյան Փաշինյանն իրավունք չունի պատգամավորին հորդորել՝ վայր դնելու մանդատը․ Ավետիք Չալաբյան Ստի ու դատարկության վրա հիմնված թեզերով շարունակում է ջախջախել մի ողջ ժողովրդի․ Մենուա Սողոմոնյան «Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է». Հայկ Կոստանյան Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր Մենք չենք մասնակցում ԱՊԼ չեմպիոնական մրցավազքին. «Չելսիի» գլխավոր մարզիչ Հարավային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Հյուսիսային Կորեայի վրա․ Yonhap
website by Sargssyan