«Տղաներիս արյունն ավելի թանկ չէ, քան ժողովրդի արյունը». ինչպես է ՀԱՄԱՍ-ի առաջնորդն արձագանքում՝ իմանալով Գազայում 3 որդու և 4 թոռի զոհվելու լուրին (տեսանյութ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված է պահը, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեին հայտնում են Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով իր երեք որդու և չորս թոռի զոհվելու լուրը:

Նա այդ մասին տեղեկանում է հեռախոսազանգով:

«Հազեմը, Մոհամմեդն ու Ամիրն իրենց երեխաների հետ սպանվել են», - հեռախոսից ասում է ձայնը:

Հանիեն լուռ լսում է և առանց ավելորդ հույզերի ասում.«Աստված խաղաղության տա նրանց հոգիներին»:

Այդ պահին նրա օգնականը հարցնում է.«Ավարտե՞նք այցը»:

ՀԱՄԱՍ-ի ղեկավարը անվրդով պատասխանում է. «Ոչ, ինչո՞ւ: Շարունակենք»:



Հանիեն գնում է դեպի դուռը, նրան հետևում են մյուս պաշտոնյաները։  Հանիեի գլխավորած խումբը հիվանդանոցում այցելության էր գնացել վիրավոր պաղեստինցիներին Քաթարում, որտեղ Հանիեն ապրում է աքսորի մեջ:

Հանիեն, որը, ըստ ՀԱՄԱՍ-ի աղբյուրների, ունի 13 որդի և դուստր, ավելի ուշ ասել է, որ իր երեք որդին ու չորս թոռը սպանվել են Գազա քաղաքի Շատի փախստականների ճամբարի մոտ մահացու հարվածի հետևանքով:

Իսրայելը պնդում է, որ Մուհամեդն ու Հազեմը ՀԱՄԱՍ-ի զինյալներ են եղել, մինչդեռ Ամիրը՝ հրամանատար:

A picture shared by Palestinian media purporting to show Haniyeh's three sons who were killed in the strike - Hazem, Amir and Mohammed

61-ամյա Հանիեն «Ալ Ջազիրա»-ին ասել է. «Ես երախտապարտ եմ Աստծուն այն պատվի համար, որ նա ինձ տվել է իմ երեք երեխայի և իմ թոռների մահվան կապակցությամբ: Իմ որդիներն արժանացել են այս պատվին։ Նրանք Գազայում մնացին մեր պաղեստինցի ժողովրդի հետ, չհեռացան: Իմ տղաների արյունն ավելի թանկ չէ, քան մեր ժողովրդի արյունը»։

Հանիեն դատապարտել է Իսրայելին՝ հայտարարելով, որ նրանք «առաջնորդվում են վրեժխնդրության ոգով», քանի որ իր ընտանիքի շուրջ 60 անդամ սպանվել է պատերազմի սկզբից ի վեր:

The Qatar-based leader hit out at Israel , stating Israel are 'driven by the spirit of revenge' as he claimed around 60 members of his family have been killed in Gaza since the start of the war

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ
website by Sargssyan