Գերմանիան հանում է բյուրոկրատական քաշքշուկները արևային էներգիայից

Գերմանիայի կառավարությունը օրենքների փաթեթ է ընդունել, որը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արևային փաթեթ 1»։ Այն ուղղված է այդ երկրում արևային էներգետիկայի զարգացման հետագա արագացմանը։
 
Օրենքների փաթեթը նախատեսում է ցանկացած չափի ֆոտոէլեկտրական սարքավորումների պատրաստման և տեղադրման ապաբյուրոկրատացում։ Մանսնավորապես, հեշտացվում է փոքր, այսպես կոչված պատշգամբային էլեկտրակայանների տեղադրման հնարավորությունը։
 
Այսօր արդեն նոր արևային վահանակները մեծ արագությամբ տարածվում են Գերմանիայում։  2023 թվականին տեղադրվել են գրեթե 2 անգամ ավելի արևային վահանակներ, քան 2022 թվականին։
 
«Արևային փաթեթ» նախագիծը թույլ կտա կտրուկ ավելացնել երկրում արևային էներգիայի գեներացման տեմպերը։ Ըստ կանխատեսումների՝ միայն 2024 թվականին նախատեսվում է արևից ստանալ 13 գեգավատ էլեկտրաէներգիա, իսկ 2025-ին՝ արդեն 18 գեգավատ։ Այս հավելաճի կեսը նախատեսվում է ստանալ բաց տարածքներում տեղադրված արևային կայաններով, իսկ մյուս կեսը՝ շենքերի տանիքներին և պատշգամբներին տեղադրված սարքավորումներով։
 
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
 
Մանե Սարիբեկյան
Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով ԶՊՄԿ-ի աշխատակիցներն իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությանն ուղղված ծախսեր գրեթե չեն անում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»
website by Sargssyan